Լրահոս 24/7

Էստոնիան ՆԱՏՕ-ի ուժերի հետ համատեղ զորավարժություն է անցկացնում

Էստոնիայում մեկնարկել է համատեղ զորավարժությունները ՆԱՏՕ-ի ուժերի հետ։ Հրապարակված տեսանյութում Էստոնացի զինվորականները թիրախի վրա կրակ արձակելով սովորում են ինչպես կիրառել հակատանկային «Ջավելին» շարժական հրթիռային համակարգը։ Զորավարժություններին մասնակցում են նաև էստոնացի պահեստազորայիններ։

«SIIL-22» կոչվող զորավարժություններին էստոնացի 15 հազար զինծառայող է մասնակցում, այդ թվում՝ 7 հազար 100 պահեստազորային ու դաշնակիցների 4 հազար 200 զինվորականներ։

Երկրի հարավում, Լատվիայի հետ սահմանամերձ շրջանում զորավարժությունները շարունակվելու են մինչև հունիսի 3-ը։

Էստոնիայում համատեղ զորավարժությունները մեկնարկեցին այն պահին, երբ Ռուսաստանի Ուկրաինա ներխուժումից անհանգստացած Ֆինլանդիան և Շվեդիան դիմեցին ՆԱՏՕ-ին անդամակցելու համար։

«Երկու երկրների անդամակցումը Բալթյան տարածաշրջանում կբարձրացնի անվտանգության մակարդակը», – անցած երկուշաբթի ասել էր Էստոնիայի արտաքին գործերի նախարար Էվա-Մարիա Լիյմետսը։

Աղբյուրը՝ Azatutyun.am:

Թիվ 1

Recent Posts

Հայ-թուրքական սահմանի «Մարգարա» անցակետում ծառայությունն իրականացնում են բացառապես ՀՀ սահմանապահները

Փետրվարի 28-ից Հայաստան-Թուրքիա պետական սահմանի «Մարգարա» անցման կետում սահմանային ծառայությունն իրականացվում է բացառապես ՀՀ Սահմանապահ…

8 hours ago

ԱՄՆ դեսպանատունը ողջունել է Ամուլսարում հանքարդյունաբերությունը վերսկսելու որոշումը

Հայաստանում ԱՄՆ դեսպանությունն արձագանքել է «Լիդիան-Արմենիայի» վերաբերյալ ՀՀ կառավարության երեկվա որոշմանը. «Հրաշալի լուր։ ԱՄՆ դեսպանատունը…

9 hours ago

ՀԱՄԱՍ-ը պատրաստ է շարունակել Գազայում հրադադարի համաձայնագրի իրականացումը

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է Գազայի հատվածում Իսրայելի հետ հրադադարի համաձայնագրի իրականացումը շարունակելու և գործարքի…

9 hours ago

Ադրբեջանի և Թուրքիայի զինվորականները համատեղ վարժանքներ են անցկացրել

Ադրբեջանի և Թուրքիայի զինվորականները համատեղ վարժանքներ են անցկացրել՝ հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը: Նշվում է,…

10 hours ago

Հայաստանի մշտական բնակչության թիվն անցել է 3 միլիոնը

Հայաստանի մշտական բնակչության թիվն ավելացել է՝ 2024 թվականի վերջի դրությամբ կազմելով 3 մլն 75 հազար…

10 hours ago

Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը հետևում է Բաքվի դատավարություններին

Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակից հայտնում են. «Ադրբեջանում պահվող բոլոր հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց,…

10 hours ago