Լրահոս 24/7

Մեկնարկել է «Իմ Քայլը» հիմնադրամի՝ պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտման ծրագիրը

44-օրյա պատերազմի ամենածանր հետևանքներից մեկը պատերազմի մասնակիցների վերաինտեգրման խնդիրն է հասարակության մեջ։ «Իմ Քայլը» հիմնադրամի Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտման պիլոտային ծրագրի նպատակն է՝ նպաստել պատերազմի ընթացքում վիրավորում ստացած, ՀՀ մարզերում բնակվող զինվորների սոցիալ-տնտեսական վերաինտեգրմանն՝ աշխատանքի և աշխատելու մոտիվացիան խթանելու միջոցով։

Այս մասին հաղորդագրություն է տարածել հիմնադրամը: Պիլոտային ծրագիրը մեկնարկել է 2022թ.-ի հունվար ամսից՝ թիրախավորելով 44-օրյա պատերազմի հետևանքով հաշմանդամություն ստացած զինվորներին։

Առաջին փուլն իրականացվում է Շիրակի մարզում՝ վիրավոր զինվորների մեծ թվով և գործազրկության բարձր մակարդակով պայմանավորված: Պիլոտային ծրագրի հաջողության դեպքում նախատեսվում է այն իրականացնել ՀՀ այլ մարզերում ևս։

Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտման պիլոտային ծրագրի արդյունավետ իրականացման համար ապրիլի 1-ին կնքվել է համագործակցության հուշագիր ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ: Հուշագրի նպատակն է՝ համատեղել կողմերի ջանքերը պատերազմի մասնակիցների կարիքների գնահատման, մասնագիտական կողմնորոշման և զբաղվածության ապահովման աշխատանքների իրականացման շուրջ:

Ինչպես նաև, ծրագրի շրջանակներում ապրիլի 12-ից 14-ը Գյումրիում իրականացվել են խմբային ոչ ֆորմալ հանդիպումներ ծրագրի հանդեպ հետաքրքրություն ցուցաբերած հաշմանդամություն ստացած պատերազմի մասնակիցների հետ, որտեղ բազմամասնագիտական թիմը (ծրագրային թիմ, կարիերայի խորհրդատու, հոգեբան) իրականացրել է կարիքների նախնական գնահատում և ներկայացրել ծրագրի մանրամասները:

Իրականացվել են մարզի գործատուների հետ հանդիպումներ, որոնց նպատակն է վերհանել մարզում առկա թափուր հաստիքները և պահանջվող որակավորումները:

Առաջիկայում նախատեսվում է մասնագիտական կողմնորոշման ճամբարի կազմակերպում՝ մայիսի 18-22-ը՝ Դիլիջան քաղաքում, որի ընթացքում ծրագրով հետաքրքրված մասնակիցները կկողմնորոշվեն, թե որ ոլորտում են ցանկանում աշխատել, և յուրաքանչյուր մասնակցի համար կկազմվի անհատական զարգացման պլան:

Թիվ 1

Recent Posts

Հյուսիսային Կորեան նոր ուժեր է ուղարկել Ռուսաստան

Հարավային Կորեայի հետախուզական գործակալությունը հայտնել է, որ Հյուսիսային Կորեան, ամենայն հավանականությամբ, լրացուցիչ զորքեր է ուղարկել…

2 minutes ago

Ի՞նչ ենք ասում մեր վարորդներին՝ արխային խախտե՞ք կանոնները. Թորոսյան

ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում է վարորդների համար 9 բալային միավորը 13…

18 minutes ago

Պետական կառավարման համակարգը պետք է գիտելիք ձեռք բերի կրիպտոարժույթի մասին. Փաշինյան

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը կառավարությանը ներկայացրեց կրիպտոարժույթի ոլորտը կարգավորելու նախագիծը։ Վարչապետ Փաշինյանը նկատեց, որ սա…

40 minutes ago

ՀՀ տնտեսությունը վերջին 7 տարիներին աճել է 43,5 տոկոսով, սա ահռելի աճ է. Փաշինյան

2018 թվականից 2024 թվականը ներառյալ 2017 թվականի համեմատ Հայաստանի տնտեսությունն աճել է 43,5 տոկոսով, այսինքն՝…

59 minutes ago

Ռուսներին ասել ենք՝ ուզո՞ւմ եք վերջ տալ պատերազմին, թե՞ շարունակել այն. Ռուբիո

Պետքարտուղար Մարկո Ռուբիոն դեմ է այն հայտարարություններին, թե Թրամփի վարչակազմը Ուկրաինային երկրորդ պլան է մղել…

1 hour ago