Լրահոս 24/7

Բանկային քարտով վճարելու դեպքում կենսաթոշակի 10 % չափով, բայց ոչ ավելի քան 5000 դրամ, գումարը վերադարձվելու է թոշակառուին

Կառավարությունը հաստատեց Անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու պետություն-մասնավոր սոցիալական փոխգործակցության միջոցառումը։ Ըստ որոշման՝ հուլիսի 1-ից գործընկեր բանկերի քարտապան կենսաթոշակառուները և նպաստառուները վճարումներն անկանխիկ ձևով կատարելու դեպքում հաջորդ ամիս անկանխիկ գործարքների հանրագումարից կստանան 10 % հետվճար, բայց ոչ ավելի քան 5000 դրամ:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանեց, որ ցանկցած առևտրի կետում, կոմունալ վճարների դեպքում կենսաթթոշակառուն բանկային քարտով վճարելո դեպքեւմ հաշվառվելու է և տասը տոկոսի չափով գումարը վերադարձվելու է։ Իսկ թե ինչու հենց հինգ հազար դրամ, նա ասաց․«Սրա պատճառն այն է, որ կենսաթոշակների մի քանի շերտեր կան, կան արտոնյալ կենսաթոշակներ, որով քաղաքացիները 200 հազար և ավելի կենսաթոշակներ են ստանում, այստեղ դիզբալանս չենք ուզւոմ ստեղծենք»,–ասաց նա։

Վարչապետն ասաց, որ այսպիսով ամեն ամիս հուլիսի մեկից սկսած այդ հինգ հազար դրամը հետ կնստի թոշակառուի հաշվին և այս ծրագիրը սկզբնական անում են վեց ամսով և գուցե հետագայում ավելի լավարկեն։

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը նկատեց, որ թոշակառուն հենց ստանում է թոշակը միանգամից կանխիկացնում է և որպեսզի կարողնան օգտվել քարտային համակարգից, կարևոր է սոցիալական ռոլիկներ ունենալը, որ օգնեն սովորեն նրանց։

Վարչապետն ասաց, որ այնպիսի որոշում պետք է կայացնեն, որ ընդհանուր շղթայի մեջ լինի։  Ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք կարող է հավաքել թոշակը և մի քանի ամիս հետո գնում անելու դեպքում կլինի այդ 10 զեղչը, պարզաբանվեց, որ հնաարվոր չէ և միայն մեկ ամսվա զեղչից կարող է օգտվել։ «Սա սոցիալական ծրագիր է, մենք ուզում ենք աջակցել այն մարդկանց,ովքեր այդ ճոխությունը իրենց թույլ չեն տա, հակառակ  դեպքում կստացվի, որ եթե կենսաշթոշակառուն հնարավորություն ունի հավաքում է իր թոշակը վերջում օրինակ մերսեդես է  գնում, մենք տասը տոկոս զեղչ պետք  է անենք, վատ գաղափար չէ, բայց այս փուլում ձեռնպահ կմնանք այդ տրամաբանությունից»,–ասաց նա։

Նշենք, որ ըստ հիմնավորման՝ Նախագծի ընդունման կապակցությամբ 2022 թվականի պետական բյուջում տեղի կունենա ծախսերի ավելացում մինչև 5.66 մլրդ դրամի չափով։

Թիվ 1

Recent Posts

Ցանկացած պարագայում ՀՀ-ի շահն ենք պաշտպանելու. Գևորգ Պապոյան

Եթե Ռուսաստանը կարողանա ներդրումներ անել և սպասարկել համակարգը, որ բեռները ՀՀ-ով անցնեն և մենք դրանից…

8 minutes ago

Փաշինյանի և Ալիևի «մարդկային եղբայրության» շնորհիվ 120,000 ղարաբաղցիներ փախստական ​​են դարձել. Զատուլին

Պետդումայի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատությանը, որը…

19 minutes ago

Բոլորն էլ վերադառնալու են. Ալեն Սիմոնյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Բաքվում պահվող հայ գերիները վերադառնալու են, թե երբ…

1 hour ago

​Ո՞վ է թաքնված «ռուսաստանցի օլիգարխի» տեքստերի հետևում. Ռուբեն Ռուբինյանի հարցադրումը

ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը գրել է. Ռուսաստանցի օլիգարխը հարցազրույցներ չի տալիս և հանդես է…

1 hour ago

Վահան Կոստանյանը հանդիպել է ՀՀ-ի և Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչների հետ

Հայաստանում «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում անցկացվում է կլոր սեղան, որի ընթացքում հանդիպել են Հայաստանի և…

2 hours ago

Մենք մտել ենք խաղաղության դարաշրջան․ Ալիև

Այս պատմական փաստաթղթի ստորագրումը Սպիտակ տանը՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի մասնակցությամբ, նշանակում է հակամարտության ավարտ,…

4 hours ago