

Հայաստանի և Եվրամիության հարաբերությունները շատ լավ են, սակայն անհրաժեշտ է շարունակել բարեփոխումների գործընթացը։ Այս մասին հայտարարել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:
«Այս հանդիպումը լավ առիթ է խրախուսելու Հայաստանին՝ շարունակելու եվրոպական ուղին, շարունակելու աշխատանքը Գործընկերության համաձայնագրի բոլոր նպատակներն ու խնդիրները իրականացնելու համար»,- նշել է Բորելը՝ խոսելով Գործընկերության խորհրդի նիստից առաջ։
Անդրադառնալով հայ-ադրբեջանական հարաբերություններին՝ եվրոպական դիվանագիտության ղեկավարը հայտարարել է, որ Եվրամիությունը բարձր կգնահատի, եթե Հայաստանն ու Ադրբեջանը կարողանան համաձայնագիր կնքել: Նա կարծիք է հայտնել, որ կողմերը դեռ հեռու են համաձայնության հասնելուց:
«Բայց եթե դա տեղի ունենա, Եվրամիությունը ցանկացած հնարավոր աջակցություն կցուցաբերի, որպեսզի աջակցի համաձայնագրի կյանքի կոչմանը»,- եզրափակել է Բորելը։
Եթե Ռուսաստանը կարողանա ներդրումներ անել և սպասարկել համակարգը, որ բեռները ՀՀ-ով անցնեն և մենք դրանից…
Պետդումայի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատությանը, որը…
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Բաքվում պահվող հայ գերիները վերադառնալու են, թե երբ…
ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը գրել է. Ռուսաստանցի օլիգարխը հարցազրույցներ չի տալիս և հանդես է…
Հայաստանում «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում անցկացվում է կլոր սեղան, որի ընթացքում հանդիպել են Հայաստանի և…
Այս պատմական փաստաթղթի ստորագրումը Սպիտակ տանը՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի մասնակցությամբ, նշանակում է հակամարտության ավարտ,…