

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ այսօր շաբաթօրյակ էր Էրեբունիում:
Տարածքով Երևանի ամենամեծ վարչական շրջանում նաև խնդիրներն են շատ։ Այս անգամ ընտրվել էր աղբի մշտական կուտակման խնդրահարույց 18 հասցե։
Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Քաղաքապետարանի ու վարչական շրջանների աշխատակազմերի հետ նաև քաղաքի աղբահանության ու կանաչապատման հիմնարկների աշխատակիցներն էին աշխատում, ներգրավված էր նաև տեխնիկա:
Քաղաքի հանդեպ սերը սկսվում է շրջակա միջավայրը մաքուր պահելուց՝ վստահ են երեխաները: Շաբաթօրյակին միացել էին նաև Էրեբունիի դպրոցները:
Քաղաքը միահամուռ ուժերով աղբից մաքրելու համար վարչական շրջաններում սանմաքրման աշխատանքները կլինեն շարունակական: Քաղաքային իշխանության նպատակը, սակայն, շաբաթօրյակների կազմակերպումը չէ, այլ մաքրված տարածքների պահպանումն ու քաղաքացիների հոգատար վերաբերմունքը:
Եթե Ռուսաստանը կարողանա ներդրումներ անել և սպասարկել համակարգը, որ բեռները ՀՀ-ով անցնեն և մենք դրանից…
Պետդումայի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատությանը, որը…
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Բաքվում պահվող հայ գերիները վերադառնալու են, թե երբ…
ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը գրել է. Ռուսաստանցի օլիգարխը հարցազրույցներ չի տալիս և հանդես է…
Հայաստանում «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում անցկացվում է կլոր սեղան, որի ընթացքում հանդիպել են Հայաստանի և…
Այս պատմական փաստաթղթի ստորագրումը Սպիտակ տանը՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի մասնակցությամբ, նշանակում է հակամարտության ավարտ,…