Լրահոս 24/7

Առաջին եռամսյակի 8.6 տոկոս տնտեսական աճը շատ լավ ցուցանիշ է․ վարչապետ

2022 թվականի ապրիլին Հայաստանում  գրանցված և աշխատավարձով վճարվող աշխատատեղերի նոր բացարձակ ռեկորդ է սահմանվել:  Ապրիլ ամսվա տվյալներով՝ Հանրապետությունում առկա է 664 հազար 736 աշխատատեղ, որը նախորդ ռեկորդի՝ 2021 թվականի դեկտեմբերի ցուցանիշի նկատմամբ ավել է 5265-ով, 2021 ապրիլի նկատմամբ 28 հազար 32-ով, իսկ 2018 թվականի ապրիլի նկատմամբ ՝ 123 հազար 310-ով: Կառավարության նիստում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով վիճակագրության կոմիտեի հրապարակած տնտեսական ցուցանիշներին:

Նա նշեց, որ  առաջին եռամսյակի  8.6 տոկոս տնտեսական աճը շատ լավ ցուցանիշ է:

Աշխատավարձերի աճի ցուցանիշներին  անդրադառնալով՝ վարչապետը նշեց, որ նախորդ տարվա ապրիլի  նկատմամբ միջին աշխատավարձի աճը կազմել է 21 հազար դրամ, իսկ 2018 թվականի  ապրիլի նկատմամբ միջին աշխատավարձի աճը կազմել է 60 հազար դրամ:

«Այս տարվա ապրիլին նախորդ տարվա ապրիլի համեմատ ունենք 8.8 տոկոս տնտեսական ակտիվության աճ, իսկ չորս ամսվա տվյալներով տնտեսական ակտիվության ցուցանիշի աճը 9.4 տոկոս է: Ապրիլին նախորդ տարվա ապրիլի նկատմամբ մենք ունենք շինարարության ծավալների 15.6 տոկոս աճ, առաջին չորս ամիսներին նախորդ տարվա նկատմամբ 9 տոկոս աճ»,-ասաց նա:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ մայիսի առաջին 22 օրերը ներառյալ նախորդ տարվա համեմատ  ունենք 574 միլիարդ 697 միլիոն դրամի  լրացուցիչ առևտրաշրջանառություն, ինչը կազմում է  ավելի քան 1 միլիարդ 200 միլիոն դոլար:

«Մեր առևտրային շրջանառությունը այդքանով աճել է, իսկ ՀԴՄ-ներով և հաշվարկային փաստաթղթերով այս տարվա մինչև մայիսի 20-ը նախորդ տարվա նկատմամբ 15 միլիոն հատով ավել գործարք ենք ունեցել, ինչը շատ կարևոր է: Կարևոր է նաև արտահանման աճը՝ ապրիլին  նախորդ տարվա ապրիլի նկատմամբ 19.87 տոկոս, իսկ չորս ամիսը չորս ամսվա նկատմամբ ՝ 25.2 տոկոս արտահանման աճ ենք ունեցել»,-նշեց նա:

Անդրադառնալով ծախսային մասին՝ Փաշինյանն ասաց, որ առաջին եռամսյակում 28 միլիարդ  դրամով պակաս ծախս են կատարել: «Պահանջում եմ բոլոր գերատեսչություններին ուշադիր հետևել բյուջեին՝ որպես իրենց ամենօրյա աշխատանքային փաստաթուղթ:  Հանրային նպատակի համար նախատեսված գումարը չծախսելը ևս վատնելու ձև է: Մեր ամեն չիրականացված ծրագիր ազդում է տնտեսական ցուցանիշների վրա»,-հավելեց Նիկոլ Փաշինյանը:

Թիվ 1

Recent Posts

Առաջիկա օրերին եղանակը կփոխվի

Մարզերում հոկտեմբերի 9-ի ցերեկը, 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 11-13-ին՝ կեսօրից հետո և…

18 mins ago

Քննարկվել են Հայաստանի ժողովրդագրական նոր ռազմավարության իրականացման հարցերը

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հոկտեմբերի 9-ին ընդունել է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (UNFP) Արևելյան Եվրոպայի…

35 mins ago

«Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը չեն խոչընտոտել շարժմանը». Բագրատ արքեպիսկոպոս

Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը չեն խոչընտոտել շարժմանը. այսօր դատախազության մոտ ակցիայի ժամանակ, պատասխանելով հարցին,…

37 mins ago

Գերմանիան պատրաստ է աջակցել Հայաստանին

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ Գերմանիայի դեսպան Կլաուդիա Բուշի առաջին՝ քաղաքավարական հանդիպման առանցքում…

51 mins ago

«Ընդդիմադիր կոչվածների պատճառով եմ գտնվում այստեղ». Բագրատ արքեպիսկոպոս

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն այսօր դատախազության դիմաց ակցիայի ժամանակ հայտարարեց, որ իրեն ոչ ոք չի ուղղորդում և չի…

53 mins ago

ՀԾԿՀ-ն սահմանել է նոր կարգավորումներ էլեկտրաէներգիայի հաճախակի ընդհատումների վերաբերյալ

Համաձայն նոր կարգավորումների՝ սպառողի էլեկտրամատակարարման վթարային ընդհատման և դրա վերականգնման Էլեկտրամատակարարման բաշխման ցանցային կանոններով սահմանված…

1 hour ago