Այս պահին ընդդիմադիր առաջնորդը մի քանի հարյուր համախոհներով ակցիա է իրականացնում ՀՀ կառավարության շենքի դիմաց: Վերջիններս փորձում են գրավել Չեռնոգորիայի նախագահ Միլո Ջուկանովիչի ուշադրությունը, որը պաշտոնական այցով Հայաստանում է:
Տեղում ծառայություն են իրականացնում մեծաթիվ ոստիկանական ուժեր՝ պահպանելով հասարակական կարգը:
Ավելի ուշ՝ ժամը 19:00-ին, ըստ ընդդիմադիր առաջնորդների, Ֆրանսիայի հրապարակում նախատեսված է հերթական հանրահավաքը: