Լրահոս 24/7

Երևանի քաղաքապետը հյուրընկալել է Պոդգորիցայի քաղաքապետ Ի․ Վուկովիչին

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հյուրընկալել է Պոդգորիցայի քաղաքապետ Իվան Վուկովիչին, որը Հայաստան է ժամանել Չեռնոգորիայի նախագահի պատվիրակության կազմում: Երևանի ու Պոդգորիցայի միջև գործակցության հիմքեր են դրվել դեռևս 1974թ.-ին, սակայն այս տարիների ընթացքում համատեղ ծրագրեր չեն իրականացվել: Ողջունելով հյուրին՝ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը նշել է, որ Երևանը բաց և պատրաստակամ է երկուստեք կապերի ամրապնդման ու գործակցության հաստատման հարցում:

«Պոդգորիցան առաջիններից է, որ դարձել է Երևանի գործընկեր քաղաք, մեր բարեկամությունը շուրջ 50 տարվա պատմություն ունի: Կարծում եմ՝ Ձեր այցը լավ հնարավորություն է՝ նոր թափ հաղորդելու երկու քաղաքների միջև հաստատված գործակցությանը: Վստահ եմ, որ մեր թիմերի համատեղ ջանքերով կկարողանանք զարգացնել մեր հարաբերությունները՝ ընդգրկելով քաղաքային տնտեսության նոր ոլորտներ ու ուղղություններ»,- նշել է Հրաչյա Սարգսյանը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Պոդգորիցայի քաղաքապետ Իվան Վուկովիչն իր հերթին կարևորել է երկուստեք կապերի հաստատումը և նշել, որ համատեղ ծրագրերի իրականացման համար կա լայն դաշտ:

«Կարծում եմ, որ կան բազմաթիվ ծրագրեր, որոնց շրջանակում մենք կարող ենք արդյունավետ ու փոխշահավետ գործընկերություն ծավալել։ Մեզ համար ևս շատ կարևոր է կոնկրետ ծրագրերի և նախագծերի իրականացումը տարբեր ոլորտներում»,- նշել է Իվան Վուկովիչը:

Պաշտոնական ձևաչափով հանդիպումից հետո Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի և ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի ուղեկցությամբ Չեռնոգորիայի նախագահ Միլո Ջուկանովիչն ու Պոդգորիցայի քաղաքապետն այցելել են Էրեբունի վարչական շրջանում գտնվող Տիտոգրադյան փողոց, որն անվանակոչվել է 1984թ.-ին:

Թիվ 1

Recent Posts

Որոնք են երկու կետերը, որ Բաքվի հետ համաձայնեցվել են

Դրույթները վերաբերում են խաղաղության համաձայնագիրը ուժի մեջ մտնելուց հետոյին: Չնայած ընդհանուր տրամաբանությունն այն է, որ…

5 hours ago

Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ խաղաղության պայմանագրի մասին

Ադրբեջանի ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ, որը վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրին։…

6 hours ago

ՀՀ սուվերեն տարածքից որևէ միջանցք կամ տարածք Ադրբեջանին չի տրվելու

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղեկալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրում է․ Խաղաղության համաձայնագրով ՀՀ…

6 hours ago

Արցախյան կարգավորման բոլոր տարբերակներից մենք ընտրեցինք վատագույնը

Լրագրող Թաթուլ Հակոբյանը գրել է. Հայաստան-Ադրբեջան տեքստը չեմ կարդացել (խաղաղություն բառը չեմ ուզում օգտագործել, որովհետև…

6 hours ago

Այո, Ադրբեջանին ճանապարհ տալու ենք. վարչապետ

«Այո, Ադրբեջանին ճանապարհ տալու ենք։ Իսկ թե ինչպես ենք տալու, իմ հոդվածում մանրամասն ձևակերպված է»,-…

6 hours ago

ՀՀ մարզպետների աշխատակազմերին կհատկացվի 916 միլիոն դրամ

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը սոցցանցի իր էջում հայտնում է. «ՀՀ կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշմամբ…

7 hours ago