Լրահոս 24/7

«Ֆասթ Կրեդիտ Կապիտալ»-ն ընդլայնում է գործունեությունը Մեծ Բրիտանիայում

«Ֆասթ Կրեդիտ Կապիտալ» ունիվերսալ վարկային կազմակերպության (ՈՒՎԿ) բրիտանական մասնաճյուղին՝ Fast Credit UK-ին կից գործող Fjewellery ոսկերչական խանութների ցանցը նպատակ ունի մոտ ապագայում համախմբել բոլոր մեծ ու փոքր արտադրողներին մեկ վայրում:

Կազմակերպությունից հայտնում են, որ սրանով նպատակ ունեն իրականացնել նույնիսկ ամենաքմահաճ հաճախորդի ցանկությունները:

«Ֆասթ Կրեդիտ Կապիտալ»-ը բրիտանական շուկայում ներկայանում է 2016 թվականից, իսկ Fjewellery ոսկերչական խանութը Fast Credit UK-ին կից գործում է 2020 թվականից: Այն արդեն 5 մասնաճյուղ ունի Լոնդոնում, երկուսն էլ կառուցման փուլում են։ Ոսկերչական խանութների ցանցում ներակացված է 6000-ից ավելի տեսականի:

Fjewellery-ն սեփական ծրագրային ապահովումն ունի, որն իր մեջ է ներառում մեծ քանակությամբ զարդերի մշակման եւ ցուցակագրման նորարարական լուծումներ: Ավտոմատացված համակարգը հնարավորություն է տալիս մշակել եւ շատ արագ հաճախորդին ներկայացնել ավելի քան 300 զարդի մասին տեղեկատվություն:

«Ֆասթ Կրեդիտ Կապիտալ» ՈՒՎԿ-ն իր գործունեության 28 տարիների ընթացքում քրտնաջան աշխատանքի եւ տրամադրած որակյալ ծառայությունների շնորհիվ շարունակում է զբաղեցնել ֆինանսաբանկային ոլորտում առաջատար դիրքեր, իսկ ընկերության համար բիզնես ռազմավարություն դարձած հաճախորդամետ մոտեցումն օր օրի ավելացնում է կազմակերպության տրամադրած ծառայություններից օգտվողների թիվը»,- նշում են կազմակերպությունից:

Թիվ 1

Recent Posts

Fastex-ը կազմակերպելու է WCIT-ի բացման համերգը․ ելույթ կունենա աշխարհահռչակ երգիչ Ջեյսոն Դերուլոն

Սույն թվականի հոկտեմբերի 3-ին Իսահակյան 9 հասցեում կայացել է Fastex-ի և WCIT նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային…

6 hours ago

Երևանի քաղաքապետարանի պատասխանը՝ ՄԻՊ-ի գրասենյակին

Ի պատասխան ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի «Երևանի քաղաքապետարանը խախտել է Լվովյան փողոցի բնակիչների իրավունքները»՝ այսօր…

6 hours ago

Փաշինյանը մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի բացմանը

Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վիլեր Կոտրե քաղաքում` ֆրանսերեն լեզվի նոր միջազգային ավանում,…

6 hours ago

ԱԳՆ խոսնակն արձագանքել է Ալիևին

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանի պատասխանը լրատվամիջոցներից ստացված հարցմանը - Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևը…

7 hours ago

Իսրայելի հարձակման դեպքում Իրանը սպառնում է հարվածել կարևոր օբյեկտների

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ալի Ֆադավին հայտարարել է, որ եթե Իսրայելը հարձակվի իրենց…

7 hours ago

ԱՊՀ դատախազների խորհրդի նիստում անդրադարձել են ապօրինի գույքի բռնագանձումներին

Երևանում այսօր կայացել է Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի 34-րդ նիստը:…

7 hours ago