Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կառուցողական է որակել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովների առաջին հանդիպումը:
Մհեր Գրիգորյանը`«ՏԱՍՍ»-ի հետ զրույցում ասել է, որ առաջին հանդիպմանը քննարկել են բացառապես հետագա համատեղ աշխատանքի հետ կապված կազմակերպչական հարցեր:
«Մայիսի 24-ին մենք հանդիպեցինք սահմանին: Հանդիպումը համարում եմ կառուցողական: Հանձնաժողովների հաջորդ հանդիպման ժամկետների շուրջ պայմանավորվածություն դեռևս չկա, սակայն կա հաստատում, որ հանդիպումը կայանալու է Մոսկվայում»,- ասել է Գրիգորյանը:
ՀՀ փոխվարչապետը նաև հաստատել է, որ հաջորդ շաբաթ Մոսկվայում կկայանա Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի համատեղ համանախագահությամբ տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի հանդիպումը:
Սույն թվականի հոկտեմբերի 3-ին Իսահակյան 9 հասցեում կայացել է Fastex-ի և WCIT նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային…
Ի պատասխան ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի «Երևանի քաղաքապետարանը խախտել է Լվովյան փողոցի բնակիչների իրավունքները»՝ այսօր…
Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վիլեր Կոտրե քաղաքում` ֆրանսերեն լեզվի նոր միջազգային ավանում,…
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանի պատասխանը լրատվամիջոցներից ստացված հարցմանը - Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևը…
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ալի Ֆադավին հայտարարել է, որ եթե Իսրայելը հարձակվի իրենց…
Երևանում այսօր կայացել է Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի 34-րդ նիստը:…