Իրանի հարավում Խուզեստանի նահանգում գտնվող Աբադան ավանի շենքի փլուզման զոհերի թիվը հասել է 24-ի: Կան վնասվածքներ ստացած տասնյակ մարդիկ:
Իշխանությունները չեն բացառում, որ զոհերի թիվը կարող է ավելանալ, քանի որ փլատակներում մնացածներին ողջ հայտնաբերելու հույս գրեթե չկա: Որոնողական աշխատանքը շարունակվում է:
IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ, վթարի հետ առնչություն ունենալու կասկածանքով ձերբակալվել է տասը մարդ:
Աբադանում կառուցվող10-ը հարկանի շենքը փլուզվել է երկուշաբթի օրը՝ մայիսի 23-ին: Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին կարգադրել է անհապաղ պարզել վթարի հանգամանքները և խստորեն պատժել մեղավորներին:
Փլուզման պատճառը դեռևս հայտնի չէ, նախնական վարկածով չի բացառվում, որ վթարը տեղի է ունեցել շինարարների կողմից շենքի կառուցման տեխնիկական կանոնները չպահպանելու հետևանքով:
Սույն թվականի հոկտեմբերի 3-ին Իսահակյան 9 հասցեում կայացել է Fastex-ի և WCIT նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային…
Ի պատասխան ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի «Երևանի քաղաքապետարանը խախտել է Լվովյան փողոցի բնակիչների իրավունքները»՝ այսօր…
Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վիլեր Կոտրե քաղաքում` ֆրանսերեն լեզվի նոր միջազգային ավանում,…
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանի պատասխանը լրատվամիջոցներից ստացված հարցմանը - Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևը…
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ալի Ֆադավին հայտարարել է, որ եթե Իսրայելը հարձակվի իրենց…
Երևանում այսօր կայացել է Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի 34-րդ նիստը:…