Լրահոս 24/7

Նախագահականում տեղի է ունեցել Հայաստանի և Չեռնոգորիայի նախագահների հանդիպումը

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը և Չեռնոգորիայի նախագահ Միլո Ջուկանովիչի հանդիպումների արդյունքներն ամփոփել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների համար հայտարարություններով: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից։ Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հայտարարությունը.

«Ինձ համար մեծ պատիվ է այսօր Երևանում հյուրընկալել մեր բարեկամ երկրի՝ Չեռնոգորիայի նախագահին՝ իմ հարգարժան գործընկեր Միլո Ջուկանովիչին: Նախագահ Ջուկանովիչի հետ փոխըմբռնման մթնոլորտում հանգամանալից քննարկեցինք հայ-չեռնոգորյան երկկողմ փոխշահավետ հարաբերությունները ընդլայնելու և ամրապնդելու հեռանկարներն ու գործնական քայլերը: Վերահաստատեցինք երկուստեք պատրաստակամությունն այդ հարցում:

Հատուկ անդրադարձ կատարվեց երկկողմ տնտեսական համագործակցության խորացման և առևտրաշրջանառության ծավալների ավելացման հնարավորություններին: Արձանագրեցինք, որ զբոսաշրջության և ՏՏ ոլորտներում առկա է համագործակցության մեծ ներուժ և պատրաստակամություն հայտնեցինք ամեն կերպ աջակցելու դրա իրացմանը:

Այդ համատեքստում անդրադարձանք նաև արդյունաբերության, առողջապահության, վերականգնվող էներգիայի ոլորտներում փոխգործակցության հեռանկարներին: Ուրախ եմ արձանագրել, որ Չեռնոգորիայի նախագահի պատվիրակության կազմում ընդգրկված է նաև Պոդգորիցայի քաղաքապետը:

Երևանն ու Պոդգորիցան դեռ 1978թ.-ին ստորագրել են համագործակցության մասին համաձայնագիր, և մենք նախագահ Ջուկանովիչի հետ պայմանավորվածություն ձեռք բերեցինք աջակցել երկու մայրաքաղաքների իշխանություններին՝ համագործակցությանը նոր թափ հաղորդելու հարցում: Իմ գործընկերոջ հետ քննարկեցինք, տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելուն ուղղված Հայաստանի ջանքերը:

Ուրախությամբ եմ արձանագրում երկկողմ, միջազգային և տարածաշրջանային հարցերի շուրջ մեր տեսակետների ընդհանրությունը: Հատուկ ընդգծվեց հայ ռազմագերիների անհապաղ հայրենադարձության անհրաժեշտությունը և այլ հրատապ մարդասիրական հարցերի շուտափույթ լուծումը, այդ թվում՝ Արցախում և Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հայկական մշակութային կոթողների պահպանման անհրաժեշտությունը: Հարգարժա՛ն պարոն նախագահ, կրկին շնորհակալ եմ անկեղծ քննարկումների համար»: 

Թիվ 1

Recent Posts

Իրանը բացառել է սեփական միջուկային զենք ստեղծելու հեռանկարը

Իրանը ոչ մի դեպքում չի ստեղծի իր միջուկային զենքը, քանի որ երկրի ղեկավարությունը նման գործունեության…

2 hours ago

Պետք է կառչել մեզ հասանելի միակ «բնական ռեսուրսից». Վահե Հովհաննիսյան

«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Կառչել մեզ հասանելի միակ «բնական ռեսուրսից»3-րդ հանրապետությունը…

3 hours ago

Գուրգեն Արսենյանը մասնակցել է Լավրովի կազմակերպած հանդիպմանը

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այսօր ընդունել է Մոսկվայում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններին՝ քննարկելով Եվրասիական տարածաշրջանում…

4 hours ago

Բաքվի դատարանում այսօր հարցաքննվել է Դավիթ Բաբայանը

Բաքվի զինվորական դատարանում այսօր շարունակվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների գործով շինծու դատավարությունը։ Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝…

4 hours ago

ԱՄՆ-ում տարածքների վերաբերյալ առաջարկ են ներկայացրել Կիևին

Ուկրաինական ծագմամբ ամերիկացի կոնգրեսական Վիկտորիա Սպորտուն կոչ է արել Կիևին հրաժարվել տարածքի նկատմամբ հավակնություններից և…

4 hours ago

Ճապոնիան Հայաստանի կարևոր գործընկերներից է. Հակոբ Արշակյան

Միջխորհրդարանական միության 150-րդ վեհաժողովի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը Տաշքենդում հանդիպել է Ճապոնիայի…

5 hours ago