Գլխավոր
02.08.2019

«Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի գործով կալանավորվել է երկու անձ

«Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի գործով կալանավորվել է երկու անձ

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում շարունակվում է «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի մշակման և իրագործման գործընթացում թույլ տրված առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ  հարուցված քրեական գործով նախաքննությունը:

Նախաքննության շրջանակներում կատարված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել՝ Ծրագրի Տրանշ 1 հատվածում ենթակապալի պայմանագրի հիման վրա աշխատանքներ իրականացնող ենթակապալառու ընկերության տնօրենի կողմից ընկերության հարկային պարտավորությունները նվազեցնելու նպատակով մեկ այլ ընկերությունից առանց ծառայությունների մատուցման կեղծ հարկային հաշիվներ ձեռք բերելու մասին, որոնք ներառվել են ընկերության համախառն եկամուտներում և արտացոլվել ընկերության կողմից օրենքով սահմանված կարգով ՀՀ ԿԱ ՊԵԿ ներկայացվող հաշվետվություններում:

Նշված գործարքների արդյունքում պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի վնաս, ինչպես նաև ընկերությունը խուսափել է առանձնապես խոշոր չափերի հարկեր վճարելուց:

Քննության արդյունքներով ձեռք բերված տվյալների հիման վրա՝ նշված ընկերություններին առաջադրվել են ընդհանուր 519.868.422 դրամի հարկային պարտավորություններ, որից հարկերը կազմում են՝  65.493.332 դրամ:

Նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ ենթակապալառու ընկերության տնօրենին և նշված ընկերությանն առանց ծառայությունների մատուցման հարկային հաշիվներ դուրս գրած ընկերության տնօրենին մեղադրանքներ են առաջադրվել համապատասխանաբար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-189-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 205-րդ հոդվածի 2-րդ մասով և 189-րդ հոդվածի 3-րդ մասով, 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով: Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լրահոս
Ջո Բայդենը նամակ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին
22:34
Ջո Բայդենը նամակ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին
Հաջիևն ու Բայրամովը դեսպանների հետ քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը
19:51
Հաջիևն ու Բայրամովը դեսպանների հետ քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը
ԱՄՆ նախագահի հատուկ օգնականը ժամանել է Հայաստան
18:55
ԱՄՆ նախագահի հատուկ օգնականը ժամանել է Հայաստան
Մեկնարկել են Պուտին-Ծինփին բանակցությունները
18:53
Մեկնարկել են Պուտին-Ծինփին բանակցությունները
«Հըզբոլլահ»-ը ստանձնել է Նեթանյահուի տան վրա հարձակման պատասխանատվությունը
18:52
«Հըզբոլլահ»-ը ստանձնել է Նեթանյահուի տան վրա հարձակման պատասխանատվությունը
«Սա ամենագեղեցիկ բանն է, որ կարող էր պատահել մեր սերնդի հետ». Գուրգեն Արսենյան
18:46
«Սա ամենագեղեցիկ բանն է, որ կարող էր պատահել մեր սերնդի հետ». Գուրգեն Արսենյան
«Հայկական կողմը դեռ հետևում է BRICS-ին». Կոպիրկինը հոդված է հրապարակել
18:43
«Հայկական կողմը դեռ հետևում է BRICS-ին». Կոպիրկինը հոդված է հրապարակել
«Если меня все-таки грохнут, то это будет память обо мне» Мемуары Алексея Навального «Патриот» вышли на 26 языках. Главное
17:33
«Если меня все-таки грохнут, то это будет память обо мне» Мемуары Алексея Навального «Патриот» вышли на 26 языках. Главное
Բաքվում «համաշխարհային ջրհեղեղ է»
17:28
Բաքվում «համաշխարհային ջրհեղեղ է»
«ՀՅԴ-ի հետ կապված մեծ ու հայտնի ասացվածք կա». Ալեն Սիմոնյան
17:19
«ՀՅԴ-ի հետ կապված մեծ ու հայտնի ասացվածք կա». Ալեն Սիմոնյան
«ԼԳԲՏ համայնքն աճում է երկրաչափական արագությամբ». Իվանիշվիլի
17:18
«ԼԳԲՏ համայնքն աճում է երկրաչափական արագությամբ». Իվանիշվիլի
«Կույր դանակով մորթում եմ, տարբերակ չկա». Թորոսյան
17:02
«Կույր դանակով մորթում եմ, տարբերակ չկա». Թորոսյան
Wildberries-ը հոկտեմբերի 22-ից մտնում է վրացական շուկա
16:45
Wildberries-ը հոկտեմբերի 22-ից մտնում է վրացական շուկա
«Տարածքների դիմաց ՆԱՏՕ-ին անդամակցելու հարց չի քննարկվում». Զելենսկի
16:42
«Տարածքների դիմաց ՆԱՏՕ-ին անդամակցելու հարց չի քննարկվում». Զելենսկի
Սպանվել է «Իսլամական պետության» Իրաքի հրամանատարը
16:39
Սպանվել է «Իսլամական պետության» Իրաքի հրամանատարը