Կառավարությունն այսօր նիստի ժամանակ հավանության արժանացրեց ՀՀ պաշտպանության նախարարության հեղինակած՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»՝ Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին հավանություն տալու և անհետաձգելի համարելու մասին օրենքի նախագիծը:
Պաշտպանական գերատեսչության ղեկավար Սուրեն Պապիկյանի խոսքով՝ օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է ռազմաուսումնական հաստատություններ ընդունելության, քաղաքացիների՝ կադրային սպայական ծառայության ընտրության և ՀՀ զինված ուժերում պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու գրավչությունն ու շահագրգռվածությունը բարձրացնելու անհրաժեշտությամբ:
Նախատեսվում է ռազմաուսումնական հաստատություն ավարտած և ՀՀ պաշտպանության նախարարության համակարգում սպայական պաշտոնի նշանակված սպայական կազմի զինծառայողի համար սահմանել բնակարանային ապահովման նոր տեսակ՝ անհատույց օգտագործման և անհատուց սեփականության իրավունքով բնակարան ստանալու իրավունք:
Ըստ նախարարի՝ վերջին տարիներին ՀՀ պաշտպանության նախարարության և նախարարության գործուղմամբ օտարերկրյա պետությունների ռազմաուսումնական հաստատություններ ընդունելության քանակական և որակական վերլուծությունը ցույց է տալիս, որ տարեցտարի նվազում է կադրային սպայական ծառայություն անցնելու ցանկություն ունեցող քաղաքացիների քանակը, ինչը մեծապես կապված է զինվորական ծառայության առանձնահատուկ և որոշակիորեն ծանր պայմաններով բնույթի և ներկա դրությամբ դրանց արդեն իսկ ոչ համարժեք վարձատրության և սոցիալական երաշխիքների համակարգի առկայության հետ:
«Բացի այդ, եթե մինչև 2018 թվականը գործող նախկին՝ «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքով սահմանված էր բնակարանային պայմանների բարելավման կարիքավոր զինծառայողների համար ամբողջությամբ պետական ֆինանսավորմամբ բնակարանային ապահովության իրավունք, գործող ՀՀ օրենքով այն փոխարինվեց արտոնյալ և երկարաժամկետ հիփոթեքային վարկավորման ծրագրով, որի շրջանակներում պետական ֆինանսավորումը սահմանափակվում է առավելագույն 28,5 մլն դրամի 10 տոկոսի չափով կանխավճարի և վարկի տոկոսագումարների առավելագույնը 3 տոկոսի չափով ամսական սուբսիդավորման հատկացմամբ»,- մանրամասնեց Պապիկյանը:
Ըստ նախարարության՝ ռազմաուսումնական հաստատություններ ընդունելության և կադրային սպայական ծառայության գրավչության ապահովման նպատակով հրատապ է դարձել առնվազն կադրային զինվորականի ուղի ընտրող քաղաքացիների համար բնակարանային ապահովության այնպիսի մոդելի սահմանումը, որը հնարավորություն կտա 2022 թվականի հուլիսի 1-ից հետո ռազմաուսումնական հաստատություններ ընդունված, այն ավարտած և սպայական ծառայության անցած զինծառայողների համար լուծել ամբողջությամբ պետական ֆինանսավորմամբ բնակարանային ապահովությանը հարցը:
«Գործընթացի մտահղացումն այն է, որ յուրաքանչյուր տարվա համար անհրաժեշտ քանակով գնումների մասին, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, պատրաստի բնակարանների գնման միջոցով ձեռք են բերվելու 3 սենյականոց բնակարաններ և ռազմաուսումնական հաստատությունն ավարտելուց հետո անհատույց օգտագործման իրավունքով հատկացվեն սպաներին: Միաժամանակ, մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը ռազմաուսումնական հաստատություններ ընդունված և ավարտած զինծառայողների մասով նախատեսվում է սահմանել ծրագրից օգտվելու առաջնահերթության իրավունք: Գործընթացն ամբողջական ապահովելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել նաև ռազմաուսումնական հաստատություն ընդունված զինծառայողների հետ կնքվող զինվորական ծառայություն անցնելու պայմանագրի ժամկետը սահմանել 20 տարի»:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ մանրամասնեց, որ սպան բնակարանն այդ պահին ստանում է և կարող է օգտագործել ինչպես ցանկանա:
«Կարող է բնակվել, վարձակալության տալ, բայց չի կարող օտարել, որովհետև լիարժեք սեփականության իրավունք չի ստանում: Օրինակ՝ մարդուն բնակարան ենք տալիս Երևանում, նա ծառայության է անցնում, ենթադրենք, Վանաձորում: Սպային ասում ենք՝ այս բնակարանը կարող ես վարձով տալ, Վանաձորում բնակարան վարձել քեզ համար և այդ տարբերությունով այլ սոցիալական կարիքներ հոգալ»,- նկատեց վարչապետը:
Թուրքիան մտադիր է շարունակել աշխատանքը Սև ծովում նավարկության անվտանգության ապահովման հարցերով։ Այս մասին Անկարայում Ռուսաստանի…
Չինաստանի և Ռուսաստանի հարաբերություններն ուղղված չեն որևէ երրորդ կողմի դեմ և ենթակա չեն արտաքին ազդեցության․…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էստոնիայի Հանրապետության վարչապետ Կրիստեն Միհալին ազգային տոնի՝ Անկախության…
Ժնևում տեղի է ունեցել Հայաստանի ու Իրանի արտգործնախարարների հանդիպումը։ Արարատ Միրզոյանն ու Աբաս Արաղչին հանդիպել…
Ս.թ. փետրվարի 18-ին՝ գրքի տոնին ընդառաջ, ftNFT ֆիջիթալ սփեյսում հայ ժամանակակից հեղինակներ Ավետ Բարսեղյանը և…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հատիկ առ հատիկ հեշթեգի ներքո նոր գրառում է կատարել, որում ասվում է․…