Լրահոս 24/7

Ռուսաստանը Ճապոնիային կզրկի Կուրիլյան կղզիների շրջանում ձկնորսության իրավունքից

Ռուսաստանը Ճապոնիային կզրկի Կուրիլյան կղզիների շրջանում ձկնորսության իրավունքից, քանի որ ճապոնական կողմը չի վճարել համապատասխան քվոտայի համար։ Այս մասին ուրբաթ օրը լրագրողներին հայտնել է փոխվարչապետ, Հեռավոր Արևելքի դաշնային օկրուգում Ռուսաստանի նախագահի լիազոր ներկայացուցիչ Յուրի Տրուտնևը։

«Մենք, փաստորեն, արդեն սահմանափակել ենք [ձկան արտահանումը], և մենք դա սահմանափակել ենք հենց իրենց ջանքերով՝ իրենք հրաժարվեցին վճարել Կուրիլյան կղզիների շուրջ ձկնորսության քվոտաների համար։ Համապատասխանաբար՝ այդ իրավունքը կվերցվի նրանցից։ Հետևաբար, իրենք իրենց լավ պատժում են՝ նրանց նույնիսկ օգնելու կարիք չկա», – ասել է Տրուտնևը։

Ճապոնիայի և Ռուսաստանի միջև 1998 թվականին ստորագրված համաձայնագիրը թույլ էր տալիս ճապոնացի ձկնորսներին ռուսական կողմի հատկացրած քվոտայի շրջանակում ձկնորսություն իրականացնել Կուրիլյան կղզիների հարավային մասում:

Թիվ 1

Recent Posts

Ակնկալում ենք ՆԱՏՕ-ի հետ գործընկերության ամրապնդում․ ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ-ն ՆԱՏՕ-ի հետ համագործակցության 30-ամյակի կապակցությամբ X-ի պաշտոնական միկրոբլոգում գրառում է կատարել: «Միասին մենք…

11 hours ago

Ստրասբուրգում կայացել է ԵԽԽՎ աշնանային նստաշրջանը

ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի աշխատանքներին մասնակցել են ԱԺ պատգամավորները` կառույցում մեր երկրի պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանիգլխավորությամբ:…

12 hours ago

Սիրիան BRICS-ին անդամակցության հայտ է ներկայացրել

Սիրիան ցանկանում է միանալ BRICS-ին և արդեն անդամակցության հայտ է ուղարկել։ Այդ մասին հայտնել է…

12 hours ago

Քննարկվել են կիբեռանվտանգության ոլորտին վերաբերող հարցեր

Հոկտեմբերի 4-ին ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի կիբեռտարածության և թվային քաղաքականության…

14 hours ago

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակն արձագանքել է ՀՀ ԱԳՆ հայտարարությանը

Բաքվից արձագանքել են Հայաստանի ԱԳՆ հայտարարությանը՝ նշելով, թե իբր Երևանը փորձում է մոլորեցնել միջազգային հանրությանը:…

14 hours ago

«Հըզբոլլահի» նոր ղեկավարը սպանվել է․ Al Arabiya

«Հըզբոլլահի» նոր ղեկավար Հաշեմ Սաֆիեդդինը մահացել է Իսրայելի հարվածի հետևանքով, տեղեկացնում է Al Arabiya-ն։ Նշվում…

15 hours ago