Ամեն տարի այս օրը՝ օգոստոսի 3-ին, աշխարհի տարբեր երկրներում նշում են ամենաքաղցր տոներից մեկը՝ ձմերուկի օրը (Watermelon Day):
ԱՄՆ-ում, օրինակ, այս համեղ հատապտուղը դարձել է ամառային հավաքույթների անհրաժեշտ բաղադրիչը:
Լինելով կալորիական և լավ հագեցնելով ծարավը՝ 92% ջուր պարունակող ձմերուկը, իհարկե, վաստակել է իր սեփական տոնը: Չնայած հայտնի չէ, թե ով և երբ է հիմնել տոնը, սակայն այն դրանից չի կորցնում իր հայտնիությունը՝ տարեցտարի ավելի շատ երկրպագուներ հավաքելով:

















