Փոքր ինչ ծավալուն է, բայց կարծում եմ, որ շատերին, ովքեր ծանոթ չեն, կհետաքրքրի Վազգեն Սարգսյանի կողմից Շահումյանի և Արծվաշենի բազմիցս շահարկված դեպքերի մասով տրված պարզաբանումները (15.08.1992թ): Համացանցում, կարծես, չի հրապարակվել:
«Ես ստիպված եմ խոսել, չնայած, դարձյալ կրկնում եմ, բոլոր մեր դժբախտությունների պատճառն այս միտինգային մթնոլորտն է… ստիպված եմ խոսել եւ ստիպված` եմ բացատրություններ տալ բազմաթիվ հարցերի։
[…]
Շահումյանի շրջանի հետ կապված ցավալի դեպքերին, ողբերգական դեպքերին քաղաքական ուժերից շատերը կարծես սպասում էին ավելի, քան սպասում էին Շուշիի գրավմանը։ Ավաղ, դա այդպես էր: Առաջնորդվելով «որքան վատ, այնքան լավ» սկզբունքով եւ երկար ժամանակ որեւէ կռվան, որեւէ խաղաքարտ չունենալով պայքարելու իշխանության համար` իրենց հանկարծ ընձեռվեց հրաշալի հնարավորություն, եւ այդ հնարավորությունից մարդիկ սկսեցին օգտվել` առանց հաշվի նստելու ազգային շահերի, պաշտպանության խնդիրների հետ: Նորից եմ ասում՝ Շահումյանի ընկնելուն սպասում էին: Ի՞նչ եղավ դրանից հետո։ Դրանից հետո բոլորն սկսեցին բոլորին մեղադրել դավաճանության մեջ, Շահումյանը վաճառելու մեջ: Եվ երբ Գերագույն խորհրդում դարձյալ քննարկվեց Շահումյանի անկման հարցը, ես դարձյալ ելույթ ունեցա, խնդրեցի, որպեսզի այս օրհասական պահին մեղավորներ չփնտրեն:
– Եթե մեղավոր եք փնտրում, – ասացի, – գործի պատասխանատուն պաշտպանության նախարարն է, ինքն ի վերջո պատասխան կտա այդ ամեն ինչի համար, սակայն հիմա չէ դրա ժամանակը. հիմա թողեք կամ իրավիճակից դուրս գանք, կամ… հետո արդեն գնդակահարելու ժամանակ միշտ կլինի: Ավաղ, այդպես չեղավ: Ավաղ, երեք-չորս օր բաց եթերով քննարկվեցին ռացմական նշանակություն ունեցող, ռազմական գաղտնիություն ունեցող անդիրներ: Քննարկվեցին ամենաբաց կերպով, եւ եթերը լցվեց ռազմական նշանակության թեմաներով, եւ, բնական է, թշնամին այդ ամեն ինչին նայում էր։ Եվ ամենացավալին այն է, որ քաղաքական հակասությունները, քաղաքական տարաձայնությունները լցվեցին խրամատներ: Եվ երբ բոլորը բոլորին մեղադրեցին դավաճանության մեջ, Շահումյանը վաճառելու մեջ, խրամատներում նստած զինվորները սկսեցին նաեւ իրենք այդ մասին մտածել: Նրանց համար միեւնույն է, թե ով է վաճառել, ում են վաճառել։ Նրանց համար կարեւորն այն է, որ ինչ-որ մեկը վաճառել է։ Իրականում Շահումյանը ոչ ոք չէր վաճառել։ Շահումյանում կատարվեց հետեւյալը։ Երբ մենք զբաղված էինք Հռոմ գնալ-չգնալու խնդիրներով, Ադրբեջանում տեղի ունեցան քաղաքական փոփոխություններ, տեղի ունեցավ պրեզիդենտական ընտրություն, իշխանությունները կենտրոնացվեցին, Ադրբեջանում ընդունվեցին բազմաթիվ օրենքներ, որոնք մենք յոթ ամիս շարունակ քննարկում եւ չէինք ընդունում: Դա՝ ռազմական դատարանի մասին, ռազմական դատախազության մասին, դասալքության մասին, դաշտային դատարանների մասին… Ադրբեջանը կենտիոնացրեց իր ողջ ուժերը եւ հակահարված տվեց: Դա այն պահին, երբ մեր մամուլը, հատկապես կուսակցական մամուլը, թերթերում գծագրում էր ապագա ռազմական օպերացիաների սխեմաները` չլսված, չտեսնված մի բան, ապշելու մի բան։ Ես չեմ պատկերացնում իրեն հարգող որեւէ մի պետություն, որ թույլ տա որեւէ թերթ իր էջերում գծագրի ռազմական օպերացիաների սխեմաներ։ Եվ դա արվում էր օպերացիայից մի քանի օր առաջ, որպեսզի հետագայում այդ օպերացիայի հաջողությունը վերագրի սեփական կուսակցությանը: Եվ ընդամենը երկու-երեք օր հետո տեղի ունեցավ Շահումյանի անհաջողությունը։ Տեղի ունեցավ այսպես: Շահումյանում հարվածը շատ կտրուկ էր, անսպասելի։ Հետախուզությունը մեկ օր առաջ նման հարվածի պատրաստություն չէր նկատել, որովհետեւ իրոք չկային այդ նախանշանները. ոչ մի ուժ չկար մեր կռվող ուժերի դիմաց։ Շահումյանում մեր դեմ կռվեցին, ավաղ, դարձյալ ռուսական տանկերը։ Այլ բան է ունենալ տեխնիկա, ունենալ անգամ հարյուրավոր միավոր տեխնիկա, բոլորովին այլ բան է կարողանալ այդ տեխնիկան ծավալել։ Իսկ Շահումյանում մի գիշերվա մեջ ծավալվեց հրաշալի տեխնիկա, ծավալվեց մեծ թափով, ռազմական բոլոր օրենքներով, եւ կարողացան Շահումյանում իրենք հասնել հաջողության: Ցավոք սրտի, մենք չկարողացանք Գյուլիստա|նում պաշտպանություն կազմակերպել. միակ բանը, որ այնտեղ կարելի էր անել եւ չարվեց, որն ամենամեծ սխալն էր։ Գյուլիստանում հնարավոր էր պաշտպանություն կազմակերպել: Գյուլիստանում պաշտպանություն չկազմակերպվեց, եւ դրանից հետո գործեց նորին մեծություն խուճապը։ Շահումյանի ձնագնդին գլորվելու մեծ հակումներ ուներ, եւ պաշտպանության նախարարություննոր գլխավոր շտաբի անունից Հայաստանի բոլոր քաղաքական կուսակցություններին, բոլոր քաղաքական գործիչներին խնդրեց դադարեցնել այս քննարկումները եւ մտածել ազգի միասնության մասին, մտածել այդ ձնագնդի դեմն առնելու մասին: Ավաղ, դա չեղավ։ Ընդհակառակը. Շահումյանի անկումը խաղարկվեց, եւ Շահումյանի անկումից անմիջապես հետո այդ նույն ռազմական ուժերը, որոնց մեջ ներշնչված էր անպարտելիության գաղափարը, նույն ռազմական ուժերին սկսեցին ներշնչել անպաշտպանվածության, թուլամորթության գաղափարներ։ Եվ Արծվաշենի անկումը ես ամենաուղիղ կերպով տեսնում եմ Շահումյանի խնդրի շահարկման հետ:
Այդ ամեն ինչը շատ արագ կարգով կատարվեց, եւ նույն քաղաքական հոսանքները, որոնք ծրագրում էին մեծամեծ գործողություններ, ընդամենը երկու օրվա ընթացքում սկսեցին մեզ մեղադրել բանակ չունենալու, պաշտպանությունը վատ կազմակերպելու, անպաշտպանվածության մեջ։ Երեք-չորս օր տեւեցին այդ քննարկումները, երեք-չորս օրերի ընթացքում այդ ամբողջ մթնոլորտը տարածվեց հանրապետությունում, տարածվեց Արցախում, ընկավ ոգին, նորից եմ կրկնում, ամենացավալին այն է, որ լցվեց խրամատներ, եւ կռվող ուժերի մեջ խուճապ մտավ, հակասություն մտավ: Եվ եղան դեպքեր, երբ կռվող ուժերից շատերը լքեցին խրամատները եւ վերադարձան` պատճառաբանելով, որ եթե Արցախի խնդիրն արդեն լուծված է, Արցախն արդեն վաճառված է, մենք այստեղ անելու էլ ոչինչ չունենք, ինչո՞ւ ենք իզուր տեղը զոհվում։ Նորից եմ կրկնում, երբ որ իրականում ոչ մի էդպիսի բան չկար. մենք մեր հիմնական թշնամուն թողած` իրար մեջ թշնամիներ փնտրեցինք, բոլորս բոլորիս դավաճան հանեցինք, եւ այդ կերպ սպանեցինք պաշտպանության ոգին, մարտական ոգին։
Այդ ընթացքում ի՞նչ էին անում մամուլը եւ հեռուստատեսությունը։ Ավելի ամբարտավան, ավելի դավաճանական մամուլ, քան Հայաստանի կուսակցական մամուլն է, ես չեմ պատկերացնում: Եվ ես չեմ հասկանում, թող ինձ ներվի, այն հանդուրժողականությունը, որ գոյություն ունի մամուլի նկատմամբ: Պատերազմող երկրում թերթերում, ես դա չեմ կարողանում հասկանալ։ Եվ երբ Գերագույն խորհրդի հաջորդ նիստի ժամանակ, հաջորդ նստաշրջանի ժամանակ պաշտպանության նախարարությունը հարց բարձրացրեց` մամուլում գոնե ռազմական թեմաների նկատմամբ գրաքննություն մտցնելու մասին, այդ հարցը դարձյալ չքննարկվեց եւ դարձյալ որոշում չստացավ: Իսկ մեր մամուլը բավական է, որպեսզի թշնամին մեր մասին հրաշալի պատկերացում ունենա: Արծվաշենի դեպքերից ընդամենը մեկ ամիս առաջ (արդեն մեկ ամիս առաջ) կուսակցական մամուլը գրում էր` «Հաջորդը Արծվաշենն է, որքա՞ն կդիմանա Արծվաշենը»: Ես Արծվաշենում ժողովրդին չեմ մեղադրում։ Եթե թերթերը մեծատառերով, խոշոր տպագիր տառերով գրում են, թե հաջորդն Արծվաշենն է, եւ որքան է Արծվաշենը դիմանալու, եւ էդ մասին կաոոոտ թշնամին՝ «էստի համեցեք»-ի պատմությունն է։ Եվ այս հանգամանքներում թերթերին թույլ տալ նման պրոպագանդա տանել, ես դա ուղղակի դավաճանություն եմ համարում եւ չեմ հասկանում էս ամենաթողությունը։ Չեմ հասկանում նաեւ, որ Շահումյանի, Մարտակերտի անհաջողություններից հետո մինչեւ այսօր չկա դասալքության մասին օրենքը։ Դատախազության, դատարանի մասին օրենքն ընդամենը մեկ-երկու օր առաջ ընդունվեց: Եվ դեռ ժամանակ է պետք, որպեսզի այդ օրենքը լծակներ ունենա, եւ մենք կարողանանք գործողության մեջ դնել։
[…]
Եվ նորից եմ կրկնում, այն, ինչ կատարվեց Արծվաշենում դրանից հետո, դա Շահումյանի ուղղակի արձագանքն էր։ Մթնոլորտը փչացվեց, եւ մթնոլորտում սկսվեց վախի, սարսափի բացիլը տարածվել մինչեւ մեր պաշտպանության, մինչեւ մեր ժողովրդի արմատները։ Հասարակ մի ինֆորմացիան, թե այսինչ տեղում այսքան զոհեր ենք տվել, եւ այսինչ տեղում թշնամին ունեցել է հաջողություններ, կոտորել է մեզ: Այդ ինֆորմացիան, որ շահարկվում է, ընդամենը ինֆորմացիա չէ. դա կուտակվում է կաթիլ-կաթիլ, եւ էդ ինֆորմացիան արմատներ է տալիս, եւ էդ ինֆորմացիան տարածվում է մթնոլորտում, ու էդ մթնոլորտը փչացնում է ժողովրդի ոգին։ Կատարվեց այն սխալը, ինչ մինչ այդ կատարվում էր Ադրբեջանում։ Մեր հաջողությունների ամբողջ ընթացքում ադրբեջանական մամուլը, ադրբեջանական հեռուստատեսությունն անընդհատ աղաղակում էր, թե հայերը զինված են ինչ-որ արտառոց զենքով, որ հայերը պլանավորում-կազմակերպում են Ադրբեջանի մեծամեծ տարածքների գրավում, ադրբեջանական ժողովրդի կոտորած եւ այլն, եւ այլն։ Իբր թե քաղաքական ինչ-որ դիվիդենտներ ձեռք բերելու միտումով` է նրանք կոտրեցին ժողովրդի ոգին:
Մենք արագ գնացինք նույն ճանապարհով: Նորից եմ ասում, իրականում ոչինչ չէր կատարվում: Իրականում նույն կռվող ուժերն էին, իրականում նույն Ադրբեջանն էր, իրականում նույն հայ զինվորներն էին, որոնք ընդամենը են օր առաջ տանում էին գեղեցիկ հաղթանակներ, եւ ընդամենը տասն օր հետո, առաջին անհաջողությունից հետո, սկսեցին կազմալուծվել: Ոգեւորու տունը կորավ, մարտունակությունը կորավ, որովհետեւ մեր մամուլը, մեր ուն` ռուստատեսությունը, մեր պրոպագանդան, մեր կուսակցությունները մեր՝ պաշտպանության, մեր ոգու հերն անիծեցին: Արծվաշենի դեպքերից երկու օր առաջ ես եղա Արծվաշենում, Կրասնոսելսկի շրջանում: Այն օրը, երբ Արծվաշենի պաշարումը ճեղքված էր, փայլուն կերպով ճեղքված էր. մեր ուժերը մտել էին Արծվաշեն, փրկել էին Արծվաշենի 1500 բնակչությանը, որ գտնվում էր Արծվաշենում: Դրանից ընդամենը մեկ օր առաջ նույն կուսակցությունների, ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները տասնյակ անգամներ զանգել են ինձ եւ խնդրել են` փրկել բնակչությանը, եւ իրենց զարմանքն են արտահայտել, թե ինչու՞ մինչեւ հիմա Արծվաշենն ազատագրված չէ: Քանի որ Արծվաշենը նման կղզյակ է, ինչպե՞ս կարելի էր ժողովրդին թողնել այդ կղզյակում: Այդ նույն ուժերը հանկարծ սկսեցին մեղադրել, թե ինչպես եղավ, որ Արծվաշենն ընկավ: Բայց դա չէի ասում: Արդեն այն օրը, երբ Արծվաշենը ընկած չէր, եւ Արծվաշենում մենք ունեցել էինք մի գեղեցիկ հաջողություն, երբ տղաները ճեղքել էին պաշարումը, փրկել էին բնակչությանը, եւ Արծվաշենը մեր ձեռքում էր։ Արծվաշեն իմ մտնելու օրն արդեն Արծվաշենում խուճապ կար, եւ Կրասնոսելսկի բնակչությունը հարց էր տալիս՝ «Արդեն Արծվաշենը ծախեցի՞ք»: Արծվաշենը դեռ տրված չէր, Արծվաշենում դեռ մերոնք էին, բայց հարց էին տալիս` «Արծվաշենը ծախեցի՞ք»։ Էդ ծախելու անհեթեթ գաղափարը մտցրեցիք ժողովրդի մեջ, սիրելի քաղաքական գործիչներ։ Եվ արդեն նույնիսկ որոշել էին, թե ինչքանով ծախեցինք` 7 կիլոգրամ ոսկի: Մինչ այդ մեղադրում էին գործկոմի նախագահին, հետո, երբ ես գնացի, ավելի մեծ պաշտոնյա գտան` մեղադրեցին ինձ` 7 կիլոգրամ ոսկիով Արծվաշենը վաճառելու մեջ: Բայց դեռ Արծվաշենը չէինք «վաճառել», Արծվաշենը դեռ մեր ձեռքում էր, եւ Արծվաշենում մեր տղաներն էին:
Ի՞նչ կատարվեց հետո Արծվաշենում։ Նորից եմ ասում` 18 կիլոմետր խորացած կղզյակ է թշնամու տարածքում, որը պահելու համար չափազանց մեծ ուժեր էր պետք: Բայց Արծվաշենն էլի կարելի էր պահել, եթե արծվաշենցիներն իրենք ուզեին Արծվաշենը պահել: Ճանապարհի բացումից անմիջապես հետո Արծվաշենում ոչ մի արծվաշենցի չմնաց. դա հասկանալի է, իսկ մենք օգնեցինք, որպեսզի ժողովուրդն էվակուացվի։ Ավաղ, Արծվաշենում չմնաց ոչ մի կռվող արծվաշենցի, որը պետականորեն ստացել էր զենք: Իսկ դրանց թիվը հասնում էր շուրջ 250-ի: 250-ից Արծվաշենում մնաց 78 մարդ: Եվ հաջորդ ամբողջ օրը պարետը, պաշտպանության նախարարը, պաշտպանության շտաբի բոլոր գործիչները շրջել են Արծվաշենում, հանդիպել են ժողովրդի հետ եւ ասել են, որ Արծվաշենի պաշտպանության, Արծվաշենի պահպանման միակ ձեւը զինված արծվաշենցիների վերադարձն է դեպի Արծվաշեն։ Այս մասին հաղորդվել է տեղական ռադիոյով, որ եթե նրանք չվերադառնան, գոնե զենքը բերեն-հանձնեն, որպեսզի մենք այդ զենքով ուրիշներին զինենք, ուղարկենք Արծվաշեն: Ավաղ, ընդամենը 7 մարդ մեզ հետ մտավ Արծվաշեն, հետո, մեր վերադարձից հետո, այդ 8-ից 5-ը դարձյալ դուրս էին եկել։ Եվ Արծվաշենում մնացել էին Արծվաշեն գյուղի հերոսական միլիցիան՝ մի քանի մարդով, եւ արդեն պաշտպանության նախարարության պետական ուժերը՝ Կիրովականի գնդի եւ սահմանապահ գնդի տղաները: Իսկ Արծվաշենը ռմբակոծվում էր ահավոր թափով, Արծվաշենում կենդանի մնալ-չմնալու խնդիրն ընդամենը 50-50 տոկոս հարաբերությունն էր։ Եվ մենք որոշեցինք, որ Արծվաշենը պիտի պահենք։ Երբ միկրոֆոնը ինձ մոտեցրին Արծվաշենում գտնվելու ժամանակ, ես որ ասացի, թե Արծվաշենը պահելու ենք, ես համոզված էի, որ պահելու էինք միայն մի համոզումով, որովհետեւ կարծում էի, թե արծվաշենցիները կվերադառնան, գոնե 200 հոգի. մեզ ընդամենը 300 մարդ էր պակասում, որպեսզի Արծվաշենը կարողանայինք պահել։ Նույն օրը, մի գիշերվա մեջ, մենք … տրամադրված էինք 500 մարդ հանել, սակայն 18 կիլոմետր ճանապարհն ամբողջ հատվածով պահելու եւ նախկին պոստերը պահելու համար առնվազն 1 200 մարդ էր պետք: Եվ ես վերադարձա Երեւան, որպեսզի եւս 200 մարդ ուղարկեմ որպես ռեզերվ` Արծվաշենը պահելու համար։ Մինչեւ ես Երեւան էի վերադառնում, Արծվաշենն արդեն գրավվեց:
[…]
Ես տասնյակ անգամներ պահանջել եմ, որպեսզի Հանրապետության Նախագահը թերթերում արգելի նման հրապարակումները, Նախագահն ասել է, որ ինքը դա չի կարող անել, որ դա կդիտվի որպես դեմոկրատիայի սահմանափակում, եւ ընդդիմադիր կուսակցությունները դրան կնայեն չգիտեմ ինչպես։ Դա այդպես է, ճիշտ է: Բայց Հանրապետության Նախագահին էդ հնարավորությունն էլ չի տրված: Հանրապետության Նախագահին բազմաթիվ հնարավորություններ չեն տրված:»
Հարութ Ուլոյանի ֆեյսբուքյան էջից՝