Լրահոս 24/7

Կատարի համալսարանի հետ ԵՊՀ-ն ստորագրել է համագործակցության համաձայնագիր

ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ ՀՀ վարչապետի պատվիրակության կազմում երկօրյա այցով գտնվում է Կատարում, որտեղ հանդիպումներ է ունենում կրթության ու գիտության ոլորտների ներկայացուցիչների հետ և նրանց հետ քննարկում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր ու ծրագրեր։

«Այսօր Կատարի համալսարանի ռեկտոր Հասան բն Ռաշիդ ալ-Դարհամի հետ ստորագրել ենք երկու համալսարանների միջև համագործակցության համաձայնագիր՝ հաստատելու և զարգացնելու փոխգործակցություն կրթության, գիտության, տեխնոլոգիայի և մշակույթի ոլորտներում։

Կատարի համալսարանի հետ այսուհետ իրագործելու ենք ուսանողների և անձնակազմի փոխանակման ծրագրեր, իրականացնելու ենք համատեղ հետազոտական նախագծեր, կազմակերպելու ենք հանդիպումներ, սեմինարներ ու գիտաժողովներ, փոխանակելու ենք կրթական, գիտական ու մեթոդական գրականություն, ինչպես նաև իրականացնելու ենք տարաբնույթ այլ ծրագրեր։

Հատկանշական է, որ մեր նոր գործընկեր համալսարանում հիմնվելու է հայագիտական կենտրոն, իսկ ԵՊՀ-ում էլ ուժեղացվելու է արաբագիտությունը»,- գրել է նա։

Թիվ 1

Recent Posts

Վճռաբեկ դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ կալանավորումը

Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Մերի Մոսինյանը 2024 թվականի փետրվարի 1-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր…

2 minutes ago

ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել շնորհանդես-քննարկում

Մարտի 12-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել շնորհանդես-քննարկում՝ ՀՀ պաշտպանության նախարարությունում հաշվապահական հաշվառման…

36 minutes ago

Մկրտչյանը հանդիպել է Չեռնոգորիայի մարդու և ազգային փոքրամասնությունների իրավունքների նախարարի հետ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել Չեռնոգորիայի մարդու և…

60 minutes ago

Քննարկել են խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել…

1 hour ago

Մանե Թանդիլյանը դադարեցնում է հացադուլը

Ի զորակցություն Ռուբեն Վարդանյանի հացադուլ հայտարարած Մանե Թանդիլյանը քիչ առաջ ասուլիսի ժամանակ հայտարարեց՝ Ռուբեն Վարդանյանի…

2 hours ago

Երկրաշարժ Հայաստանում

Քիչ առաջ երկրաշարժ է տեղի ունեցել Հայաստանում։ Ուժգնությունը կազմել է 2.8 մագնիտուտ, իսկ օջախը գտնվել…

2 hours ago