Գլխավոր
04.08.2019

Որոշեցի կարդալ Ստամբուլյան կոնվենցիան. Արսեն Թորոսյան

Որոշեցի կարդալ Ստամբուլյան կոնվենցիան. Արսեն Թորոսյան

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Պետք է փոխվենք անհատապես և ազգովի և այստեղ պետությունը գործ ունի անելու։

Քանի որ վերջերս շատ է խոսվում «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի», կամ նույն ինքը Ստամբուլյան կոնվենցիայի մասին, որոշեցի կարդալ այն՝ երբեմն համեմատելով նաև հայերեն ու անգլերեն տարբերակները։

Կարդալուց հետո տպավորություն ստացա, որ այս՝ կանանց իրավունքները պաշտպանող կոնվենցիայի դեմ հանդես եկող մարդկանց, այդ թվում քաղաքական գործիչների մեծ մասը չի կարդացել այն, իսկ շատ փոքր մասն էլ կարդալով այն, ենթատեքստից կտրված կտորներ է մեջբերում՝ հետապնդելով հասկանալի քաղաքական շահեր, ինչպես շատ այլ կեղծ օրակարգերի ժամանակ։ Եվ միայն շատ շատ փոքրաթիվ մարդիկ կարծես թե իրապես վտանգներ են տեսնում որոշ ձևակերպումների մեջ, որոնք սակայն կարելի է ասել չկան։ Փնտրել սև կատու մութ սենյակում, որում այն չկա, այդքան էլ հեշտ չի։

Վստահաբար կարող եմ ասել, որ կոնվենցիայի բովանդակությանը խորությամբ ծանոթ և կանանց իրավունքները կարևորող մարդիկ պետք է կողմ լինեն կոնվենցիայի ընդունմանը, քանի որ այն միջազգայնորեն ճանաչված իրավական շրջանակ է սահմանում կանանց և աղջիկների նկատմամբ ընտանեկան բռնությունը կանխարգելելու և դրանից պաշտպանելու համար։

Այստեղ հարցն այն է, որ որոշ մարդիկ կարծում են, որ կանայք կամ աղջիկները չունեն բռնությունից զերծ միջավայրում ապրելու իրավունք, կանայք և տղամարդիկ հավասար իրավունքներ չունեն, կինը պետք է լինի անձայն տնային տնտեսուհի և միայն երեխաների մայր, առանց որևէ այլ իրավունքի, նույնիսկ այդ կարգավիճակում բռնության ենթարկվելու դեպքում։ Եվ դա է մեր ավանդույթը…

Եվ եթե դա է մեր ավանդույթը, ապա այն օր առաջ պետք է կոտրել, փշրել, ջանքեր գործադրել, որ կինը և տղամարդը լինեն իրապես հավասար թե՛ ընտանիքում, թե՛ հասարակությունում։ Եվ կոնվենցիաները այստեղ կապ չունեն։

Ի դեպ կարծիքս այս առիթով հայտնել էի մի հարցազրույցի ժամանակ և այն մնում է անփոփոխ»։

Լրահոս
Մենք մտել ենք խաղաղության դարաշրջան․ Ալիև
11:53
Մենք մտել ենք խաղաղության դարաշրջան․ Ալիև
Վրաստանը կարող է և՛ նպաստել, և՛ մեծապես օգտվել TRIPP-ից. Պետդեպ
16:58
Վրաստանը կարող է և՛ նպաստել, և՛ մեծապես օգտվել TRIPP-ից. Պետդեպ
Այսօր երեկոյան կսկսվի փոսերի շուրջ աշխատանքը. Վահագն Ալեքսանյան
16:49
Այսօր երեկոյան կսկսվի փոսերի շուրջ աշխատանքը. Վահագն Ալեքսանյան
Պետք է վերականգնենք բանկային գաղտնիքը, դա որևէ կապ չունի կոռուպցիայի դեմ պայքարի հետ. Մարուքյան
16:39
Պետք է վերականգնենք բանկային գաղտնիքը, դա որևէ կապ չունի կոռուպցիայի դեմ պայքարի հետ. Մարուքյան
Սամվել Կարապետյանը նաև ՌԴ և Կիպրոսի քաղաքացի է. Ռուբինյան
16:03
Սամվել Կարապետյանը նաև ՌԴ և Կիպրոսի քաղաքացի է. Ռուբինյան
Աշխարհը շարժվում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ. Politico
15:30
Աշխարհը շարժվում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ. Politico
ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցությունների նոր փուլը տեղի կունենա հաջորդ շաբաթ. Պեսկով
15:11
ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցությունների նոր փուլը տեղի կունենա հաջորդ շաբաթ. Պեսկով
Լուկաշենկոն չի մասնակցի Թրամփի «Խաղաղության խորհրդի» նիստին
14:36
Լուկաշենկոն չի մասնակցի Թրամփի «Խաղաղության խորհրդի» նիստին
Քաղաքացիները պետք է աշխատեն, պարտադրելուց առաջ՝ պայմաններ ստեղծեք․  պարգամավորը՝ Թորոսյանին
14:06
Քաղաքացիները պետք է աշխատեն, պարտադրելուց առաջ՝ պայմաններ ստեղծեք․ պարգամավորը՝ Թորոսյանին
Հայաստանում հանցագործությունների թիվը նվազել է
13:47
Հայաստանում հանցագործությունների թիվը նվազել է
Ստիպված կլինենք դիտարկել միջուկային անվտանգության նոր ռիսկերը. Շոյգու
13:30
Ստիպված կլինենք դիտարկել միջուկային անվտանգության նոր ռիսկերը. Շոյգու
«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի պրոդուկտները ներկայացվել են ICE Barcelona 2026-ին
13:15
«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի պրոդուկտները ներկայացվել են ICE Barcelona 2026-ին
Եթե եկեղեցին դադարում է լինել  հոգևոր կառույց, ապա որքան էլ ազգային լինի իր ձևով, այլևս չի կարող համախմբել իր բովանդակությամբ
13:09
Եթե եկեղեցին դադարում է լինել հոգևոր կառույց, ապա որքան էլ ազգային լինի իր ձևով, այլևս չի կարող համախմբել իր բովանդակությամբ
Ընդդիմադիր հիմնական խաղացողները գոնե այս փուլում շատ միասնական են, աշխատում են մի նպատակի համար. Վանեցյան
12:53
Ընդդիմադիր հիմնական խաղացողները գոնե այս փուլում շատ միասնական են, աշխատում են մի նպատակի համար. Վանեցյան
Հայաստանը սպասում է մինչև 13 միլիարդ դոլարի ամերիկյան ներդրումներ. Bloomberg
12:40
Հայաստանը սպասում է մինչև 13 միլիարդ դոլարի ամերիկյան ներդրումներ. Bloomberg