ԱՄՆ-ի Օհայո նահանգի Դեյթոն քաղաքում հրաձգություն է տեղի ունեցել, որի հետևանքով զոհնվել է 9 մարդ՝ այդ թվում հրաձիգը: Այս մասին հայտնում է տեղի ոստիկանական վարչությունը։ Տարբեր աստիճանի վնասվածքներով հոսպիտալացվել է 16 մարդ։ Տուժածներից մի քանիսի վիճակը ծայրահեղ ծանր է։ Տեղի ունեցածի հանգամանքները պարզվում են։
Ոստիկանությունը տեղի բնակիչներին կոչ է արել դուրս չգալ տներից և խուսափել Օրեգոն շրջանից։
Սա մեկ օրում հրաձգության երկրորդ դեպքն է ԱՄՆ-ում։ Ավելի վաղ Տեխասում հրաձգության զոհ էր դարձել առնվազն 20 մարդ։

















