Այս շաբաթվա ընթացքում օդի ջերմային ֆոնը կլինի իդեալական: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։
«Վաղը օդի ջերմաստիճանը կնվազի ևս 3-4 և նույնիսկ հանրապետության ամենաշոգ գոտիներում, այդ թվում և երևանում ցերեկային ժամերին սպասվում է ընդամենը +32․․․+33 աստիճան տաքություն, որը կլիմայական նորմայի սահմաններում է»,-գրել է նա։