Լրահոս 24/7

ՀՀ վարչապետն ընդունել է ՖԻՖԱ-ի նախագահին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՖԻՖԱ-ի նախագահ Ջաննի Ինֆանտինոյին, ով մեր երկիր է այցելել՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի 30-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում:

Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։ Վարչապետը ողջունել է Ջաննի Ինֆանտինոյի այցը Հայաստան և մասնակցությունը ՀՖՖ-ի 30-ամյակի միջոցառումներին, ինչը վկայում է ՖԻՖԱ-ՀՖՖ արդյունավետ համագործակցության մասին: Նիկոլ Փաշինյանը գոհունակությամբ նկատել է, որ վերջին տարիներին Կառավարության ծրագրերով ՖԻՖԱ-ի աջակցությամբ Հայաստանում կառուցվել է շուրջ 90 փոքր մարզադաշտ:

«Ֆուտբոլային ենթակառուցվածքների զարգացումն ունի ոչ միայն մարզական, այլև կրթական, սոցիալական, մշակութային մեծ կարևորություն: Կառավարությունն արմատական բարեփոխում է նախաձեռնել առողջ ապրելակերպի ոլորտում և կարևորում է ՖԻՖԱ-ի ու միջազգային մյուս գործընկերների հետ գործակցությունը», – ընդգծել է ՀՀ վարչապետը:

Շնորհակալություն հայտնելով գնահատականի համար՝ ՖԻՖԱ-ի նախագահը նշել է, որ առաջին անգամ է այցելում Հայաստան և տպավորված է մեր երկրով, հարուստ պատմությամբ ու մշակույթով: Ջաննի Ինֆանտինոն ընդգծել է սպորտ-կրթություն կապի նշանակությունը և նշել, որ ՖԻՖԱ-ն կշարունակի օժանդակել Հայաստանին` ֆուտբոլային ենթակառուցվածքների զարգացման և դրանով իսկ ոչ միայն մարզական, այլև կրթական ու սոցիալական համապատասխան միջավայրի ձևավորման ծրագրերում:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել համագործակցության օրակարգի շուրջ: Անդրադարձ է եղել, մասնավորապես, ազգային մարզադաշտի կառուցման հարցին: Վարչապետը նշել է, որ միջազգային չափանիշներին համապատասխան ազգային մարզադաշտի կառուցումը Կառավարության առաջնահերթություններից է, և այդ ուղղությամբ որոշակի աշխատանք է տարվում: ՖԻՖԱ-ի նախագահն ընդգծել է նման կարգի ենթակառուցվածքի նշանակությունը երկրի մարզական հեղինակության տեսանկյունից և նշել, որ ՖԻՖԱ-ն իր գործիքակազմով հնարավորինս կաջակցի այդ գործընթացին: Այս համատեքստում ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը ներկայացրել է մինչ օրս կատարված աշխատանքները:

Երկուստեք վերահաստատվել է գործընկերության ամրապնդման պատրաստակամությունը և ընդգծվել է ՖԻՖԱ հիմնադրամի գործադիր տնօրեն, հանրահայտ հայազգի ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆի կարևոր ներդրումն այդ գործում:

Ջաննի Ինֆանտինոն ՖԻՖԱ-ի անունից ՀՀ վարչապետին  նվիրել է անվանական մարզաշապիկ և 2022 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության անվանական գնդակ:

Թիվ 1

Recent Posts

Fastex-ը կազմակերպելու է WCIT-ի բացման համերգը․ ելույթ կունենա աշխարհահռչակ երգիչ Ջեյսոն Դերուլոն

Սույն թվականի հոկտեմբերի 3-ին Իսահակյան 9 հասցեում կայացել է Fastex-ի և WCIT նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային…

2 hours ago

Երևանի քաղաքապետարանի պատասխանը՝ ՄԻՊ-ի գրասենյակին

Ի պատասխան ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի «Երևանի քաղաքապետարանը խախտել է Լվովյան փողոցի բնակիչների իրավունքները»՝ այսօր…

2 hours ago

Փաշինյանը մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի բացմանը

Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վիլեր Կոտրե քաղաքում` ֆրանսերեն լեզվի նոր միջազգային ավանում,…

2 hours ago

ԱԳՆ խոսնակն արձագանքել է Ալիևին

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանի պատասխանը լրատվամիջոցներից ստացված հարցմանը - Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևը…

3 hours ago

Իսրայելի հարձակման դեպքում Իրանը սպառնում է հարվածել կարևոր օբյեկտների

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ալի Ֆադավին հայտարարել է, որ եթե Իսրայելը հարձակվի իրենց…

3 hours ago

ԱՊՀ դատախազների խորհրդի նիստում անդրադարձել են ապօրինի գույքի բռնագանձումներին

Երևանում այսօր կայացել է Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի 34-րդ նիստը:…

3 hours ago