Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային տնտեսական 25-րդ համաժողովի «Գործընկերություն Եվրասիայում. նոր հնարավորություններ» խորագրով պանելային քննարկմանը, որին, ի թիվս այլ բարձրաստիճան պաշտոնյաների, մասնակցել են Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը և Ղազախստանի Հանրապետության փոխվարչապետ Բախիտ Սուլթանովը:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարությունը:
Պանելային քննարկման ընթացքում փոխվարչապետը խոսել է արդի մարտահրավերներին, այդ թվում՝ պարենային անվտանգության խնդիրներին հակազդելու անհրաժեշտության մասին: Այդ համատեքստում նա կարևորել է պարենային անվտանգության ապահովման ուղղությամբ կոնսոլիդացված ջանքերի գործադրումը՝ նշելով, որ ԵԱՏՄ շրջանակներում այս հարցը պետք է հիմնական ուղղություններից մեկը լինի:
Փոխվարչապետն անդրադարձել է արդի պայմաններում լոգիստիկայի առումով Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին: Տրանսպորտային ենթակառուցվածքներին անդրադառնալիս Մհեր Գրիգորյանն ընդգծել է Հայաստանում կառուցվող Հյուսիս-հարավ մայրուղու տարածաշրջանային նշանակությունը:
Իր ելույթում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն անդրադարձել է նաև ԵԱՏՄ շրջանակներում ազգային արժույթներով առևտրի ծավալների ավելացման անհրաժեշտության հարցին:
Մարտի 3-16-ը տոմսային համակարգում համակարգում արձանագրվել է 4մլն 640.181 վավերացում, որից տրոլեյտբուսներում՝ 157.192, մետրոպոլիտենում՝ 1մլն…
Վերլուծաբանների եւ մեկնաբանների կողմից «չնկատված» մնաց Բաքվի «Գլոբալ խորհրդաժողով» անվանված միջոցառման բացման խոսքում Ադրբեջանի նախագահ…
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը «ֆեյք» է անվանել ամերիկյան մամուլի հրապարակումները, թե, իբր, իր հատուկ…
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել։ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մարտի 16-ին՝ ժամը…
Եմենի «Անսար Ալլահ» շարժման հութիները պատրաստ են բանակցություններ սկսել ԱՄՆ վարչակազմի հետ խաղաղության հասնելու համար,…
ԱԺ պատգամավոր Բաբկեն Թունյանի գրառումը․ Եվ այսպես, Հայաստանը տեղաբաշխել է 750 մլն ԱՄՆ դոլարի եվրապարտատոմսեր:…