Categories: Լրահոս 24/7

Մոտ 2 մլրդ դրամ կհատկացվի ոստիկաններին աշխատավարձեր և հավելավճարներ տրամադրելու համար

ՀՀ կառավարության որոշմամբ մոտ 2 մլրդ դրամ կհատկացվի ոստիկաններին աշխատավարձեր և հավելավճարներ տրամադրելու համար:

Որոշումը Կառավարության չզեկուցվող  հարցերի փաթեթում էր ընդգրկված:

Նշվում է, որ ոստիկանական համակարգին հատկացվող գումարը տրվում է, որպեսզի թույլ չտրվի տարեկան հաշվարկով ոստիկանների անվանական աշխատավարձերի  չափերի նվազեցում:

«Նախագծով առաջարկվում է  1158 ծրագրի 11001 միջոցառման «Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ» 4111 հոդվածը ավելացնել 1.980,0 մլն. դրամի չափով: Խնդիրը կայանում է նրանում, որ ՀՀ ոստիկանության 2022 թ․-ի բյուջեի ընթացիկ ծախսերը, նախորդ տարվա համեմատությամբ, կրճատվել է  4.057,3 մլն․ դրամի չափով, որից   1․600,0 մլն․դրամը, մոտ 40 % -ը նվազեցվել է աշխատանքի վարձատրության գծով հատկացումներից»,- ասված է որոշման մեջ։

Միաժամանակ նշվում է, որ ընթացիկ տարվա տվյալ հոդվածով հատկացումներն ավելացվել է  Երևան քաղաքում (2021թ․-ի հուլիսից) և Շիրակի, Լոռու մարզերում  (ընթացիկ տարվա  ապրիլից) նոր պարեկային ծառայության ձևավորման նպատակով կատարված կառուցվածքային փոփոխությունների  արդյունքում կրճատված և նոր սահմանված ստորաբաժանումների ծառայողների (աշխատողների) աշխատանքի վարձատրության  տարեկան ֆոնդերի դրական տարբերության չափով։   Այդուհանդերձ, առկա հատկացումները, պայմանավորված  անձնակազմի ներկայիս փաստացի թվաքանակով,  բավարար չեն 2019-2021 թթ․-ին ըստ առանձին պաշտոնների խմբերի տարեկան հաշվարկով  ձևավորված անվանական աշխատավարձերի չափերի պահպանմանը։ Այլ հավասար պայմաններում ստեղծված իրավիճակը կհանգեցնի տարեկան հաշվարկով անվանական աշխատավարձերի  չափերի նվազեցմանը, որը  թույլ չտալու համար    առաջարկվում է լրացուցիչ հատկացնել   1.980,0 մլն․դրամ:

Մեկ էլ այլ որոշմամբ էլ կառավարությունը 215.1 մլն. դրամ  կհատկացնի ոստիկանությանն արտաքին ծառայությունում ընդգրկվող անձնակազմի՝ ճաշարանային տարածքներից դուրս սննդի ապահովման համար (օրական 3 անգամ, 2970 դրամ մրցույթային գնով)։

Թիվ 1

Recent Posts

Իրանում բողոքի ցույցերի ժամանակ զոհվել է 3117 մարդ

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին X սոցիալական ցանցում գրառում է կատարել երկրում վերջերս տեղի…

5 minutes ago

Թրամփը Իրանի միջուկային խնդրի լուծման մի քանի տարբերակ է դիտարկում. Axios

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատրաստ է քննարկել առաջարկ, որը թույլ կտա Իրանին սիմվոլիկ միջուկային…

1 hour ago

Պետությանն է վերադարձվել շուրջ 5 հա մակերեսով 10 անշարժ գույք, շուրջ 103 միլիոն դրամ

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ 2026 թվականի փետրվարի 21-ին ամփոփվել են Սյունիքի մարզի…

3 hours ago

Վրաստանը սիմվոլիկ սակագին է սահմանել Ադրբեջանից Հայաստան եկող նավթամթերքի համար

Վրաստանը սիմվոլիկ գումար է սահմանել Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի փոխադրման համար։ Այս մասին ասված է Վրաստանի…

4 hours ago

Նախորդ տարվա համեմատ ՀՆԱ-ն աճել է 7.2%-ով

ՀՀ կառավարությունից հայտնում են․ 2025թ. Հայաստանի Համախառն ներքին արդյունքն (ՀՆԱ) ընթացիկ գներով կազմել է 11…

6 hours ago

Պահովագրության համակարգի երեք կողմից և ոչ մեկի օպտիմալ շահը չպետք է ստորադասվի․ Ավանեսյան

Առողջապահության նախարարությունից հայտնում են․ «Հայաստանի բժշկական հաստատությունների միություն» ՀԿ-ի ընդլայնված կազմի հետ նախարար Անահիտ Ավանեսյանի…

6 hours ago