Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Հայաստանում 2022 թվականի սեպտեմբերի 5-11-ը նախատեսվող «Սթարմուս VI. 50 տարի Մարսի վրա» փառատոնի կազմակերպման աշխատանքների համակարգման նպատակով ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով:
Վարչապետի որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության կայքում:
Հանձնաժողովը համանախագահելու են ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը և ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը:
Հանձնաժողովի կազմում ներառված են նաև պաշտոնյաներ այլ գերատեսչություններից:
Նշենք, որ աշխարհահռչակ ռոք երաժիշտ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը ուղերձ է հղել՝ կոչ անելով միանալ իրեն Երևանում սեպտեմբերին անցկացվելիք Starmus VI փառատոնին:
Հիշեցնենք, որ STARMUS FESTIVAL VI. 50 տարի Մարսի վրա փառատոնը, համաձայն 2020 թ.-ին ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Starmus Universe 2007 S.L. կազմակերպության միջև կնքված համաձայնագրի, նախատեսվում էր Հայաստանում անցկացնել դեռևս 2021 թ. սեպտեմբերին: Փառատոնի անցկացումը հետաձգվել է՝ պայմանավորված COVID-19 համավարակային իրավիճակով:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել, հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ «Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը,…
Դատարանի վճռով, հաշտության համաձայնագրով, որպես ապօրինի ձեռքբերված գույք Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է գրանցվել Երևան…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ապրանքների նույնականացման միջոցներով…
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում նախարար Ժաննա Անդրեասյանը նոր ձևաչափով առաջին անգամ ընդունել է…
Մարտի 18-ին՝ ժամը 11:00-ից, ՀՀ Կոտայքի մարզի մարզի «Երևան-Սևան Մ4» ավտոճանապարհի 23,5-ից մինչև 27,5կմ հատվածի…
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի աշխատանքի և զբաղվածության նախարար…