Կրթություն

Նախատեսվում է պարտադիր դարձնել դասարաններում առավելագույնը 25 սովորող ունենալը. Անդրեասյան

«Հանրային քննարկման ենք ներկայացրել դասարանների կազմավորման կարգի նախագիծը, որով փորձում ենք լուծել տևական ժամանակ բարձրաձայնվող մի քանի կարևոր խնդիր՝ միաժամանակ այդ խնդիրների լուծումը կապելով նոր չափորոշչի ամբողջական ներդրման հետ.

դասարանների կազմավորման համար նոր չափորոշչի ներդրմանը զուգընթաց նախատեսում ենք պարտադիր դարձնել դասարաններում տարրական և միջին մակարդակում առավելագույնը 25 և ավագ մակարդակում առավելագույնը 20 սովորող ունենալը։ Միաժամանակ մինչև այս մոտեցման ներդրմանը ընկած ժամանակը կօգտագործվի՝դպրոցների ֆիզիկական ենթակառուցվածքների, ուսուցիչների թվի հետ կապված հարցերը վերլուծելու և ըստ առանձին դպրոցների իրավիճակների կարգավորումները պլանավորելու համար։

նոր չափորոշչի ամբողջական ներդրմանը զուգընթաց կկարգավորվի նաև բազմահամակազմ դասարանների խնդիրը երկու բաղադրիչով.

Կհստակեցվի, որ բազմահամակազմության սկզբունքն օգտագործելի է միայն արհեստ և արվեստ և ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն բնագավառների համար։ Մյուս բնագավառների և առարկաների դեպքերում պետք է գործի առանձնացված ուսուցման սկզբունքը։ Պարզ ասած, երեխաները կարող են խմբավորվել արվեստի, ֆիզկուլտուրայի ժամերին, բայց բնագիտական առարկաները, մաթեմատիկան, լեզուները ևս պետք է ուսումնասիրեն յուրաքանչյուրն իր դասարանի ծրագիրն առանձին։

Կկարգավորվի բազմահամակազմ ուսուցման դեպքում ուսուցչի վճարման հարցը հետևյալ ձևով. ուսուցիչը հավելյալ վարձատրվում է`

երկու դասարանի միավորման դեպքում` դրույքաչափի 50 %-ի չափով,

երեք դասարանի միավորման դեպքում` դրույքաչափի 75 %-ի չափով:

Քառահամակազմ ուսուցում չի նախատեսվում։

Այս մոտեցումը նախատեսում ենք փորձարկել Սյունիքի մարզում՝ կրթական որակյալ ծառայությունների կազմակերպման ծրագրի շրջանակներում։

Միջնակարգ դպրոցների ավագ դասարաններում սովորողների մասնագիտական նախասիրություններն ու կողմնորոշումը զարգացնելու նպատակով ձևավորվում են միևնույն առարկան կամ միևնույն բնագավառում միևնույն առարկայական ծրագիրն ուսումնասիրող առանձին խմբեր։ Սրանով միջնակարգ դպրոցները հնարավորություն են ստանում իրականացնել երեխաների անհատական մասնագիտական կողմնորոշմանը նպաստող ուսուցում, ինչից մինչ այժմ զրկված են եղել։ Այս տարի այս մոտեցումը փորձարկել ենք Տավուշի մարզում՝ նոր չափորոշչի շրջանակներում»,- գրել է ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը:

Թիվ 1

Recent Posts

Հայաստանն ագրեսիայի մտադրություններ չունի․ Միրզոյան

Հնդկաստան պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել տեղական՝ արտաքին քաղաքական…

14 hours ago

Meta-ն սկսում է փորձարկել իր առաջին ներքին AI ուսուցման չիպը

«Մետա»-ն փորձարկում է արհեստական բանականության համակարգերի ուսուցման համար իր առաջին «տնային» չիպը։ Այս քայլը կարևոր…

14 hours ago

Երուսաղեմի հայոց պատրիարքարանը կոչով դիմել է միջազգային հանրությանը

Երուսաղեմի հայոց պատրիարքությունը կոչով դիմել է միջազգային հանրությանը, կառավարություններին, կրոնական և մարդասիրական կազմակերպություններին, անհատներին` նրանց…

15 hours ago

Միակ տրամաբանական ելքն այն է, որ Կանադան դառնա մեր թանկագին նահանգը. Թրամփ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել է կանադական պողպատի և ալյումինի մաքսատուրքերը հասցնել 50%-ի՝ ի պատասխան…

15 hours ago

Վարչապետը հարցազրույց է տվել թուրքական լրատվամիջոցներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել թուրքական լրատվամիջոցների ներկայացուցիչներին. այդ մասին տեղեկացրել է սոցիալական ցանցի…

15 hours ago

Սրբուհի Գալյանն ու Վրաստանի դեսպանը փոխգործակցության հարցեր են քննարկել

ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին:…

16 hours ago