ՀՀ արդարադատության նախարարությունը լիազորություն չունի ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցել: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց փոխնախարար Գրիգոր Մինասյանն ՝ անդրադառնալով Ռուբեն Վարդազարյանի հրապարակած ձայնագրության վերաբերյալ հարցին:
Գրիգորյան Մինասյանը նախ նշեց, որ գործադիրն այն մարմինը չէ, որ կարող է մեկնաբանել այդ ձայնագրությունը, քանի որ դա կդիտվի դատական իշխանության նկատմամբ միջամտություն, ինքն իր լիազորությունների շրջանակում իրավասու չէ գնահատական տալ:
«Դա կդիտվի միջամտություն դատական իշխանությանը: Արդարադատության նախարարությունն ունի իրավասություն՝ կարգապահական վարույթների շրջանակներում տվյալ հարցի հետ կապված միջամտություն գործել: Բայց այս առումով էլ սահմանափակված ենք, քանի որ մենք՝ որպես լիազոր մարմին, այդ շրջանակներում իրավասություն չունենք»,-ասաց փոխնախարարը:
Անդրադառնալով հարցին, թե արդյոք նախարարությունն ունի լիազորություն Ջհանգիրյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցել՝ բացասական պատասխան տվեց:
«Ոչ, չունի, ԲԴԽ 3 անդամները միայն կարող են օրենքով սահմանված կարգով Բարձրագույն դատական խորհրդի անդամին կարգապահական պատասխանատվության ենթարկել: Խորհրդի միայն 3 անդամ կարող է այդ գործընթացն առաջ տանել, նախարարությունը որևէ լիազորություն չունի»,-ասաց Մինասյանը:
Հունիսի 20-ին հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի (լիազորությունները կասեցված են) կողմից հրապարակվել է ձայնագրություն, որում, ենթադրաբար, լսվում է ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի ձայնը, ով հորդորում է Վարդազարյանին հրաժարական տալ «հանգիստ կյանքի դիմաց»։
Մայրաքաղաքի Գ. Հովսեփյան փողոցի՝ հեռուստաաշտարակին հարող տարածքում գտնվող՝ շուրջ 900 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 360…
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին:…
Հետքի վերջերս հրապարակած հետաքննությունը բացահայտեց, որ 2023-ի մայիսի 4-ին Հայաստանի կառավարությունը 1,5 մլրդ դրամ (մոտ…
Հայաստանը և Նիդելանդները ստորագրել են ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր։ Այս մասին Նիդերլանդների արտգործնախարար Կասպար Վելդկամպի…
Գերիների հարցը կշարունակենք բարձրացնել Բաքվում. այսպիսի հայտարարություն է արել Նիդերլանդների Թագավորության ԱԳ նախարար Կասպար Վելդկամպը…
Նոր մեղադրանք է ներկայացվել 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ. այս մասին Radar Armenia-ն տեղեկացավ գլխավոր…