ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է ՀՀ-ում Սերբիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տատյանա Պանայոտովիչին: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։
ԿԳՄՍ նախարարի տեղակալը ողջունել է դեսպանին՝ կարևորելով երկու երկրների միջև տարբեր ոլորտներում համագործակցությանն ուղղված շարունակական քայլերը:
Անդրադառնալով երկկողմ հարաբերություններին՝ Ա. Մարտիրոսյանը հատկապես առանձնացրել է մշակութային ժառանգության, պատմամշակութային արժեք ունեցող հուշակոթողների պահպանման և վերականգնման վերաբերյալ հարցերը, մատնանշել Հայաստանի և Սերբիայի՝ այդ ասպարեզում պատմական առնչությունները: Փոխնախարարը հակիրճ ներկայացրել է նաև այլ երկրներում հայագիտական կենտրոնների գործունեությունը` կարևորելով Սերբիայում հայագիտական կենտրոնի ստեղծման հնարավորությունը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Տատյանա Պանայոտովիչն իր գոհունակությունն է հայտնել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի բնագավառներում համագործակցության հնարավորության համար:
Անդրադարձ է եղել 2022 թ. օգոստոսին Ուջանում կայանալիք «Ծիրանի ծառ» միջազգային կինոփառատոնին, որին մասնակցում են նաև սերբ կինոգործիչները՝ ներկայացնելով վավերագրական ֆիլմեր:
Կողմերը քննարկել են 2 երկրների բուհերում սերբերենի և հայերենի ուսուցման, դասախոսությունների, ամբիոն հիմնելու հնարավորությունները: Քննարկվել են ընդհանուր համագործակցությամբ մի շարք ոլորտների՝ գեղարվեստական գրականության թարգմանության, թարգմանիչների պատրաստման, լեզվական հետազոտությունների ուղղությամբ համատեղ ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր: Այս համատեքստում կարևորվել է ուսանողներին կրթաթոշակով ապահովելու հնարավորությունների ընդլայնումը: Նախարարի տեղակալն ու դեսպանն անդրադարձել են նաև ընթացիկ մի շարք ծրագրերի՝ «Էրազմուս+»-ի, «Starmus»-ի կարևորությանը, նախանշել սպորտային համագործակցության հնարավոր ուղիները:
Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Մերի Մոսինյանը 2024 թվականի փետրվարի 1-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր…
Մարտի 12-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել շնորհանդես-քննարկում՝ ՀՀ պաշտպանության նախարարությունում հաշվապահական հաշվառման…
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել Չեռնոգորիայի մարդու և…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել…
Ի զորակցություն Ռուբեն Վարդանյանի հացադուլ հայտարարած Մանե Թանդիլյանը քիչ առաջ ասուլիսի ժամանակ հայտարարեց՝ Ռուբեն Վարդանյանի…
Քիչ առաջ երկրաշարժ է տեղի ունեցել Հայաստանում։ Ուժգնությունը կազմել է 2.8 մագնիտուտ, իսկ օջախը գտնվել…