ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն անդրադարձել է դրամի արժևորմանն ու արտահանողների խնդիրներին, այն արհեստականորեն արժեզրկելու կոչին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Գալստյանն այս մասին խոսեց Orion Summit 2022 գագաթնաժողովում` պանելային քննարկման շրջանակում:
Մարտին Գալստյանը նախ խոսեց դրամի արժևորման մասին: Անդրադառնալով դրան նպաստող գործոններին՝ նա նշեց Հայաստան օտարերկրյա այցելուների հոսքի մասին, ծառայությունների արտահանման աճի մասին:
«Ձեզնից շատերն են երեկոյան լինում ռեստորաններում, որտեղ կարող եք տեսնել, թե ինչքան օտարերկրացիներ կան: Ըստ վիճակագրական կանոնների` դա պետք է գրանցվի որպես արտահանում։ Այսպիսով, այս տարվա ընթացքում մենք կարող ենք տեսնել Հայաստանից արտահանման անհավանական աճ, ինչը, բնականաբար, բերում է ազգային արժույթի արժևորման»,- ասաց Գալստյանը:
Ըստ ԿԲ նախագահի՝ հիմա հանրության մի հատվածից, հատկապես արտահանողներից ԿԲ-ին ուղղված կոչ է հնչում՝ արհեստականորեն արժեզրկել հայկական դրամը, միջամտել և արժեզրկել հայկական դրամը, ինչը, հավանաբար, պետք է օգնի հայ արտահանողներին՝ լինելու ավելի արդյունավետ, մրցունակ: Այսպիսով, ԿԲ նախագահը հարց է բարձրացնում, թե արդյոք դրամի 5-10 տոկոսով արժևորումի՞ց է կախված արտահանողների արդյունավետ լինել-չլինելը:
«Իմ պատկերացմամբ՝ դա լուծում չէ։ Լուծումը եզակի, ունիկալ լինելն է։ Եթե մենք ուզում ենք լինել եզակի, կան բազմաթիվ բաներ, որոնք մենք կարող ենք միասին անել: Բայց ես հույս չէի դնի միայն արհեստականորեն արժեզրկման վրա»,- ասաց Գալստյանը:
Վերջին շրջանում հայկական դրամը արժևորվում է հատկապես դոլարի նկատմամբ: Հունիսի 21-ին ԿԲ-ի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն՝ ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 4.02 դրամով և կազմել 417.01 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 3.40 դրամով և կազմել 440.07 դրամ:
Ապրիլի 2-ին Հայաստանի պատմության թանգարանը հյուրընկալել է Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության Ազգային ժողովի խոսնակ Չան Թրան…
Հայաստանում ԵՄ առաքելությունը (EUMA) այսօր նշում է կարևոր իրադարձություն՝ առաքելության հիմնադրումից ի վեր 5000-րդ պարեկությունը:…
Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը «Արևելք-Արևմուտք դիմակայություն. ապագայի սցենարներ» ֆորումի ժամանակ անդրադարձել է Ուկրաինայում ստեղծված…
«Կուսակցությունում որ խնդիրներ կան, որևէ մեկը չի բացառում։ Ավելի լավը դարձնելու խնդիր կա». ասել է…
ՌԴ միգրացիոն օրենսդրությունում փոփոխություններ են կատարվել, համաձայն որոնց՝ ոչ վիզային ռեժիմի երկրների քաղաքացիների մուտքի համար…
Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը հայտարարել է 25 միլիարդ եվրոյի պաշտպանական ծախսերի ծրագրի մասին, որը նախատեսված…