Եվրամիության առաջնորդները Բրյուսելում գագաթնաժողովի ընթացքում պայմանավորվել են, որ դաշինքը կշարունակի աջակցել Ուկրաինային, միևնույն ժամանակ ուժեղացնելով Ռուսաստանի դեմ պատժամիջոցները՝ պատերազմը դադարեցնելու համար։ Դա արձանագրված է Եվրամիության 27 երկրների ղեկավարների կողմից երեկ Բրյուսելում ընդունված եզրակացությունում։
«Եվրամիության պատժամիջոցների վեցերորդ փաթեթի ընդունումն է՛լ ավելի է մեծացնում ճնշումը Ռուսաստանի վրա՝ դադարեցնելու Ուկրաինայի դեմ պատերազմը: Պատժամիջոցների հետ կապված աշխատանքը կշարունակվի: Եվրոպական խորհուրդը կոչ է անում բոլոր երկրներին, հատկապես՝ թեկնածու երկրներին, միանալ ԵՄ պատժամիջոցներին», – ասված է հայտարարության մեջ։
Եվրամիությունը նաև մինչև այս տարվա վերջ Ուկրաինային կտրամադրի մինչև 9 միլիարդ եվրոյի չափով ֆինանսական օգնություն։ Միության երկրները կշարունակեն ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային:
«Եվրամիությունը հաստատակամորեն հավատարիմ է հետագա ռազմական աջակցություն ցուցաբերելուն՝ օգնելու Ուկրաինային իրացնել ռուսական ագրեսիայի դեմ ինքնապաշտպանության իր անօտարելի իրավունքը և պաշտպանել իր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը», – ասված է փաստաթղթում:
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Լատվիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համագործակցության զարգացման…
Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Մերի Մոսինյանը 2024 թվականի փետրվարի 1-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր…
Մարտի 12-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել շնորհանդես-քննարկում՝ ՀՀ պաշտպանության նախարարությունում հաշվապահական հաշվառման…
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել Չեռնոգորիայի մարդու և…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել…
Ի զորակցություն Ռուբեն Վարդանյանի հացադուլ հայտարարած Մանե Թանդիլյանը քիչ առաջ ասուլիսի ժամանակ հայտարարեց՝ Ռուբեն Վարդանյանի…