Լրահոս 24/7

Ոչ մի երկրում ուղիղ եթերում լրագրողներին հնարավորություն չի տրվում հարց ուղղել երկրի ղեկավարին․ Ա․Բաբաջանյան

«Ի գիտություն՝ գործընկեր լրատվամիջոցների ներկայացուցիչներին։

Աշխարհի մի շարք երկրներում ուսանել և ապրել եմ։ Ոչ մի երկրում ուղիղ եթերում լրագրողներին ազատորեն հնարավորություն չի տրվում հարց ուղղել երկրի ղեկավարին։ Վարչապետին ուղղված լրատվամիջոցների պահանջը ժողովրդավարության հետ կապ չունի։

Հաշվի առնելով Հայաստանի և Արցախի առջև գոյաբանական մարտահրավերները, ներքին պառակտիչ քաղաքական շրջանակների և նրանց անթաքույց սպասարկող մամուլի առատ միջոցների առկայությունը, կտրականապես դեմ եմ, որ վարչապետի ասուլիսը տեղի ունենա պահանջվող ձևաչափով։

2020թ․ աղետալի պատերազմից հետո վկայաբերել 2018-ի հեղափոխական ալիքի վրա անցկացվող մամլո ասուլիսները լուրջ չէ։

Ներքաղաքական պայքարի սուբյեկտ դարձած մամուլի բազմաթիվ միջոցներ, առանց որևէ խոչընդոտի, հեռարձակվում են հանրային մուլտիպլեքսի ալիքներով, օնլայն տիրույթում ամենավերջին հայհոյանքը և քննադատությունը հասցնելով երկրի վարչապետին և ղեկավարներին։

Ժողովրդավարությունից որևէ նահանջի մասին խոսք լինել չի կարող։ Հակառակը՝ կարծում եմ այդ տիրույթում պետությունը իր կարգավորիչ գործիքները լավագույնս չի կիրառում՝ ժողովրդավարությունը պատշաճ պաշտպանելու համար»,- գրել է  «Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը։

Թիվ 1

Recent Posts

ՀՀ-ին է վերադարձվել մայրաքաղաքի՝ 900 հազար դոլար արժեքով հողամասը

Մայրաքաղաքի Գ. Հովսեփյան փողոցի՝ հեռուստաաշտարակին հարող տարածքում գտնվող՝ շուրջ 900 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 360…

10 minutes ago

Անահիտ Ավանեսյանն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի դեսպանին

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին:…

32 minutes ago

ԱՆԻՖ-ի ժառանգությունը. երբ հաշվետվողականությունը տապալվում է

Հետքի վերջերս հրապարակած հետաքննությունը բացահայտեց, որ 2023-ի մայիսի 4-ին Հայաստանի կառավարությունը 1,5 մլրդ դրամ (մոտ…

51 minutes ago

ՀՀ-ն և Նիդելանդները ստորագրել են ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր

Հայաստանը և Նիդելանդները ստորագրել են ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր։ Այս մասին Նիդերլանդների արտգործնախարար Կասպար Վելդկամպի…

54 minutes ago

Գերիների հարցը կշարունակենք բարձրացնել Բաքվում. Կասպար Վելդկամպ

Գերիների հարցը կշարունակենք բարձրացնել Բաքվում. այսպիսի հայտարարություն է արել Նիդերլանդների Թագավորության ԱԳ նախարար Կասպար Վելդկամպը…

1 hour ago

Նոր մեղադրանք՝ Սերժ Սարգսյանի նկատմամբ

Նոր մեղադրանք է ներկայացվել 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ. այս մասին Radar Armenia-ն տեղեկացավ գլխավոր…

2 hours ago