Լրահոս 24/7

Լրացել Է Ռուսաստանի կողմից հերթական 100 մլն դոլարի արտաքին պարտքի վճարման ժամկետը

Հունիսի 26-ին լրացել Է Ռուսաստանի կողմից հերթական 100 մլն դոլարի արտաքին պարտքի վճարման ժամկետը։ Վարկատուները չեն ստացել վճարումներ, հաղորդում Է Bloomberg-ը եւ The Wall Street Journal։

Հրատարակությունները տեղի ունեցածը համարել են 1918 թվականից ի վեր առաջին ռուսական դեֆոլտ։

Արեւմտյան պատժամիջոցները, որոնք սահմանվել են Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո, Ռուսաստանին թույլ չեն տալիս վճարումներ կատարել դոլարով ՝ արտաքին պարտքը սպասարկելու համար:

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը 2022 թվականի մայիսի 25-ից հետո հրաժարվել է երկարաձգել արտոնագիրը, որը Ռուսաստանին թույլ է տվել շարունակել սուվերեն պարտքի սպասարկումը դոլարով:

ՌԴ ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը իրավիճակը “ֆարս”է անվանել ։ Նրա խոսքով ՝ Ռուսաստանը բավարար ֆինանսական հնարավորություններ ունի եւ չի հրաժարվում արտաքին պարտքի սպասարկումից, սակայն պատժամիջոցների պատճառով չի կարող դա անել օտարերկրյա արժույթներով:

Սովորաբար դեֆոլտ են հայտարարում վարկանիշային գործակալությունները, սակայն պատժամիջոցների պատճառով նրանք հետ են կանչել Ռուսաստանի վարկանիշները ։ Վճարման ժամկետը լրանալուց հետո դեֆոլտ կարող են հայտարարել նաեւ վարկատուները, նշում են Bloomberg-ում:

Թիվ 1

Recent Posts

ՀՀ սեփականության իրավունքն է գրանցվել Ծարավ Աղբյուրի փողոցում գտնվող հողամասի նկատմամբ

Դատարանի վճռով, հաշտության համաձայնագրով, որպես ապօրինի ձեռքբերված գույք Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է գրանցվել Երևան…

3 hours ago

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ապրանքների նույնականացման միջոցներով…

3 hours ago

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է աշակերտների և ուսանողների հետ

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում նախարար Ժաննա Անդրեասյանը նոր ձևաչափով առաջին անգամ ընդունել է…

4 hours ago

«Երևան-Սևան Մ4» ավտոճանապարհի մի հատվածում իրականացվելու է հարկադիր քարաթափում

Մարտի 18-ին՝ ժամը 11:00-ից, ՀՀ Կոտայքի մարզի մարզի «Երևան-Սևան Մ4» ավտոճանապարհի 23,5-ից մինչև 27,5կմ հատվածի…

4 hours ago

Դիտարկվել է համատեղ հուշագիր ստորագրելու հնարավորությունը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի աշխատանքի և զբաղվածության նախարար…

4 hours ago

Երկու ոսկե մեդալ՝ հատուկ օլիմպիադաների աշխարհի ձմեռային խաղերից

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Իտալիայի Թուրին քաղաքում «Հայկական հատուկ օլիմպիադաներ» հասարակական կազմակերպության 2 ներկայացուցիչներ մարտի…

4 hours ago