ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովի հայտարարությունները հարցականի տակ են դնում ԵԱՀԿ Մինսկի խմբի գոյությունը ու այդ ձևաչափի հնարավոր ազդեցությունը հակամարտության կարգավորման վրա։ Թիվ 1-ը հարց ուղղեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, թե ի՞նչ այլընտրանք է հակադրելու Հայաստանը, եթե ինչ֊որ պահից պարզ դառնա, որ ֆորմատը ոչ միայն դե ֆակտո այլ նաև դե յուրե գոյություն չունի։
«Դե յուրեի հետ կապված մի քիչ դժվար է ասել, դե ֆակտոյի հետ կապված պետք է հասկանանք մենք ինչ աշխարհում ենք ապրում։ Մենք հիմա ըստ էության ականատեսն ենք աշխարհակարգի փլուզման և իմիջայլոց Ղարաբաղի հարցի ի հայտ գալը աշխարհակարգի փլուզման հարակից կամ դրանից սկսվող պրոսցես էր, այդպիսի մեկնաբանություն էլ կար։ Եթե իհարկե մենք ուզում ենք խորապես հասկանալ այս գորընթացները չպետք է իրարից անջատ նայենք, եթե մենք այնքանով որքանով հնարավոր է հանդարտվենք և նայենք պրոցեսներին՝ 2013 թվականից, նույնիսկ 2011 թվականից սկսված, կտեսնենք, որ դրանք բոլորը ներքին փոխկապակցվածություններ ունեն իրար հետ և շարունակում են ունենալ, և շատ վտանգավոր ժամանակներում ենք մենք ապրում։
Իմ վերջին հայտարարություններից հետո, մեկնաբանություններ կան, որ, եթե Կառավարությունը չի կարող երաշխավորել անվտանգության առումով, էլ այդ Կառավարության գործունեությունը ի՞նչ իմաստ ունի։ Այսօր քանի՞ երկիր կարող եք ասել, որ կարող է երաշխավորել, Եվրոպայում կա՞ այդպիսի երկիր, որի Կառավարությունն ասում է. Ես երաշխավորում եմ մեր անվտանգությու՞նը։ Նրանք ասում են. Մենք ամեն ինչ անում ենք երաշխավորելու մեր անվտանգությունը»,- նշեց վարչապետը։
Նա հավելեց՝ օրինակ, հիմա եվրոպական երկրների խոսույթը ի՞նչ է, եթե մեր դաշնակիցները հուսալի գտնվեն, մեր դաշնակցային անվտանգային համակարգերը հուսալի գործեն, եթե, եթե, եթե… ՆԱՏՕ֊ի անդամ երկրներ կան, որոնք այսօր չեն կարող ասել, որ. Սիրելի, հայրենակիցներ, ես երաշխավորում եմ երկրի անվտանգությունը։
«Ցավոք, հենց այդ է այս ժամանակի առանձնահատկությունը, նույնիսկ գերտերությունները այդպիսի վստահ հայտարարություններ չեն անում, որովհետև հասկանում են, որ հիմա մի ժամանակաշրջան է, որ գործ ունենք աշխարհակարգի փլուզման հետ, ընդ որում ոչ ոք չի կարող ասել, որ այդ փլուզումը կառավարելի է։ Իհարկե, ցանկացած շինարար որոշակի անվտանգության երաշխիք տա շենքի բնակիչներին, բայց, կներեք շատ բան կախված է քանի բալ է երկրաշարժը, իրականում երկրաշարժ է, թե’ պայթյուն, թե’ ահաբեկչական ակտ, թե’ դավադրություն և այդպես շարունակ»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը։
Դրույթները վերաբերում են խաղաղության համաձայնագիրը ուժի մեջ մտնելուց հետոյին: Չնայած ընդհանուր տրամաբանությունն այն է, որ…
Ադրբեջանի ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ, որը վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրին։…
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղեկալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրում է․ Խաղաղության համաձայնագրով ՀՀ…
Լրագրող Թաթուլ Հակոբյանը գրել է. Հայաստան-Ադրբեջան տեքստը չեմ կարդացել (խաղաղություն բառը չեմ ուզում օգտագործել, որովհետև…
«Այո, Ադրբեջանին ճանապարհ տալու ենք։ Իսկ թե ինչպես ենք տալու, իմ հոդվածում մանրամասն ձևակերպված է»,-…
ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը սոցցանցի իր էջում հայտնում է. «ՀՀ կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշմամբ…