Լրահոս 24/7

Ուսուցչի մասնագիտական չափանիշների համար սահմանվել է չորս ոլորտ. Ժ․Անդրեասյան

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը հակիրճ մեկնաբանել է ուսուցչի մասնագիտական չափանիշների ու տարակարգի նոր կարգի տրամաբանությունը։

Ուսուցչի մասնագիտական չափանիշների համար սահմանվել է չորս ոլորտ՝

առարկայի իմացություն․

դասավանդման մեթոդամանկավարժական (պրակտիկ) կարողություններ․

սովորողին ցուցաբերվող աջակցություն․

ինքնազարգացում և մանկավարժական համայնքի հզորացում

Յուրաքանչյուր ոլորտի համար սահմանվել են մասնագիտական գործունեության ձևեր, օրինակ դասավանդման մեթոդամանկավարժական կարողությունների համար դրանք հետևյալն են. դասընթացների և դասերի պլանավորում, դասի վարում, ՏՀՏ-ի ինտեգրում, 21-րդ դարի հմտությունների խթանում և ռեսուրսների կառավարում։

Յուրաքանչյուր մասնագիտական գործունեության ձևի համար սահմանվել են հստակ և չափելի կարողունակություններ։ Օրինակ՝ դասընթացների և դասերի պլանավորման համար.

ա․ ուսուցիչը կարողանում է մշակել իր դասավանդած ուսումնական առարկայի թեմատիկ պլանը՝ հստակ սահմանելով ուսումնական նյութի յուրացման, կարողությունների զարգացման և գնահատման համար անհրաժեշտ ժամաքանակը՝ հանրակրթության պետական չափորոշչի, առարկայի չափորոշչի, առարկայի ծրագրի պահանջներին, ուսումնական պլանով առարկային հատկացված ժամաքանակին և գնահատման մեթոդաբանությանը համապատասխան.

բ․ ուսուցիչը կարողանում է կազմել առանձին դասերի պլաններ՝ հստակ նշելով դասի նպատակը, վերջնարդյունքները, խնդիրները և մեթոդները, յուրաքանչյուր սովորողի մասնակցությունը ենթադրող գործողությունները, որոնք կնպաստեն սովորողների արդյունավետ ուսումնառությանն ու զարգացմանը.

Նման կարողունակություններ են սահմանվել մյուս բոլոր մասնագիտական գործունեության ձևերի համար։

Սահմանվել է, որ ըստ ոլորտների և մասնագիտական գործունեության ձևերի կարողունակությունների մակարդակի՝ ուսուցչի չորս բնութագիր ենք առանձնացնում.

Դասավանդող ուսուցիչ, որի պարագայում հիմնական ակնկալիքը «Առարկայի իմացություն», «Դասավանդման մեթոդամանկավարժական (պրակտիկ) կարողություններ» դաշտում է. պետք է բավարարել այս ուղղությամբ նշված մասնագիտական գործունեության ձևերի առնվազն 70 տոկոսին։

Ավագ ուսուցիչ, որի պարագայում ակնկալիքը շարունակում է մնալ «Առարկայի իմացություն», «Դասավանդման մեթոդամանկավարժական (պրակտիկ) կարողություններ» դաշտում. առնվազն 80 տոկոսի չափով։

Վերապատրաստող ուսուցիչ, որի պարագայում «Առարկայի իմացություն», «Դասավանդման մեթոդամանկավարժական (պրակտիկ) կարողություններ», «Սովորողին ցուցաբերվող աջակցություն» և  «Ինքնազարգացում և մանկավարժական համայնքի հզորացում» ոլորտի պահանջների առնվազն յոթանասուն տոկոսը բավարարելու պայման կա։

Հետազոտող ուսուցիչ, որի պարագայում «Առարկայի իմացություն», «Դասավանդման մեթոդամանկավարժական (պրակտիկ) կարողություններ», «Սովորողին ցուցաբերվող աջակցություն» և  «Ինքնազարգացում և մանկավարժական համայնքի հզորացում» ոլորտի պահանջների առնվազն ութսուն տոկոսը բավարարելու պայման կա։

Համապատասխան բնութագրին համապատասխանելու դեպքում էլ շնորհվում է տարակարգ, որի համար ներկայացվող նյութերն ու փաստաթղթերը հստակ սահմանված են։ Փորձել ենք շեշտադրել ուսուցչի բուն մանկավարժական աշխատանքը ներկայացնելու կարևորությունը՝ դասերի տեսագրություններ, դասապլաններ, թեմատիկ պլաններ, առաջադրանքների նմուշներ, կազմված բնութագրերի նմուշներ, որոնք առավել տեսանելի և հստակ են դարձնում ուսուցչի մասնագիտական բնութագիրը և տարակարգը դարձնում են ամբողջությամբ իր աշխատանքից կախված։

Գրառման մեջ նաև ասված է.

«Խնդրում եմ մանրամասն կարդալ և առաջակներ անել։ Այս մոտեցումների վրա աշխատել ենք շուրջ մեկուկես տարի՝ Բրիտանական խորհրդի աջակցությամբ։ Մասնագիտական զարգացման հայեցակարգի մշակմանը ներգրավված է եղել նաև տեղական փորձագիտական թիմ՝ կազմված մասնագիտացված կառույցների, մանկավարժական բուհերի ներկայացուցիչներից, կրթության փորձագետներից»։

Թիվ 1

Recent Posts

Հայաստանն ագրեսիայի մտադրություններ չունի․ Միրզոյան

Հնդկաստան պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել տեղական՝ արտաքին քաղաքական…

3 hours ago

Meta-ն սկսում է փորձարկել իր առաջին ներքին AI ուսուցման չիպը

«Մետա»-ն փորձարկում է արհեստական բանականության համակարգերի ուսուցման համար իր առաջին «տնային» չիպը։ Այս քայլը կարևոր…

3 hours ago

Երուսաղեմի հայոց պատրիարքարանը կոչով դիմել է միջազգային հանրությանը

Երուսաղեմի հայոց պատրիարքությունը կոչով դիմել է միջազգային հանրությանը, կառավարություններին, կրոնական և մարդասիրական կազմակերպություններին, անհատներին` նրանց…

3 hours ago

Միակ տրամաբանական ելքն այն է, որ Կանադան դառնա մեր թանկագին նահանգը. Թրամփ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել է կանադական պողպատի և ալյումինի մաքսատուրքերը հասցնել 50%-ի՝ ի պատասխան…

4 hours ago

Վարչապետը հարցազրույց է տվել թուրքական լրատվամիջոցներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել թուրքական լրատվամիջոցների ներկայացուցիչներին. այդ մասին տեղեկացրել է սոցիալական ցանցի…

4 hours ago

Սրբուհի Գալյանն ու Վրաստանի դեսպանը փոխգործակցության հարցեր են քննարկել

ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին:…

5 hours ago