Լրահոս 24/7

ՄԱԿ-ը զեկույց է հրապարակել ուկրաինական պատերազմում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գրասենյակի դիտորդական առաքելությունը հունիսի 29-ին զեկույց է հրապարակել ուկրաինական պատերազմի ժամանակ մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ։

Զեկույցն արտացոլում է 2022 թվականի փետրվարի 24-ից մայիսի 15-ը հավաքագրված տվյալները։

Այս ընթացքում, մասնավորապես, դիտորդական առաքելության անդամները տվյալներ են ստացել ավելի քան 300 խաղաղ բնակիչների սպանությունների մասին, որոնք ենթադրաբար կատարել են ռուս զինվորականները՝ ռազմական գործողություններից դուրս։ Խոսքը վերաբերում է նաև քաղաքացիական մեքենաներին կրակահերթի ենթարկելուն , որոնք փորձում էին փախչել, ինչպես նաև այն մարդկանց սպանությունների մասին, որոնց ռուսները կասկածում էին Ուկրաինայի զինված ուժերի համար աշխատելու մեջ։ Սպանությունների մի մասը կատարվել է, ըստ երևույթին, կամայականորեն։

ՄԱԿ-ը նաև տեղեկատվություն է ստացել սեռական բռնության 108 հնարավոր դեպքերի մասին (այդ թվում՝ 78 բռնաբարություն): Առաքելությունը կարողացել է հաստատել 23 դեպք, այդ թվում՝ խմբակային բռնաբարություն, խոշտանգումներ, հարկադիր մերկացում հանրության առաջ և սեռական բռնության սպառնալիքներ։ 13 դեպքով տուժողները եղել են տղամարդիկ, ինը կին, մեկը՝ աղջիկ։

Դեպքերի մեծ մասը կատարվել է Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի կողմից վերահսկվող տարածքներում, սակայն դեպքեր եղել են նաև [ուկրաինական] կառավարության կողմից վերահսկվող տարածքներում։

Զեկույցում խոսվում է նաև երկու պատերազմող կողմերի կողմից ռազմագերիների հետ վարվելու կանոնների խախտումների մասին։ ՄԱԿ-ը փաստագրել է արտադատական ​​մահապատիժների, խոշտանգումների, վատ վերաբերմունքի և բժշկական օգնությունից հրաժարվելու դեպքեր:

Աղբյուրը՝ Meduza.io

Թարգմանեց՝ Աստղ Խաչատրյանը

Թիվ 1

Recent Posts

Ամեն ինչ կախված է ՌԴ՝ խաղաղության հասնելու ձգտումից

Կիևում մեկնարկել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և օտարերկրյա առաջնորդների համատեղ մամուլի ասուլիսը՝ Ուկրաինա ռուսական…

5 hours ago

Վիզաների ազատականացումը կնպաստի մարդկային շփումներին․ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս Ուշակովսի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը…

6 hours ago

Netflix-ը 1 միլիարդ դոլար կներդնի Մեքսիկայում

Netflix-ի գլխավոր գործադիր տնօրենը հայտարարել է, որ շուրջ 1 միլիարդ դոլար ներդրում անելով առաջիկա 4…

6 hours ago

Վրաստանը պատրաստ է Ամերիկայի և Եվրոպայի հետ հարաբերությունները սկսել զրոյից․ Կալաձե

Վրաստանի իշխանությունները պատրաստ են վերականգնել հարաբերությունները Ամերիկայի և Եվրոպայի հետ և ամեն ինչ սկսել զրոյից,…

6 hours ago

Ռուսաստանը՝ Sputnik-Ադրբեջանի փակման մասին

Ադրբեջանը «հասկանում է Ռուսաստանի հետ դաշինքի կարևորությունը», և Մոսկվան «ակնկալում է, որ Բաքուն իր հետագա…

6 hours ago

Դեսպան Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի նախագահին

Իտալիայում ՀՀ նորանշանակ դեսպան Վլադիմիր Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջո Մատարելլային:…

7 hours ago