Հուլիսի 1-ին Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը և դեսպան Սերդար Քըլըչը չորրորդ հանդիպումն են անցկացրել Վիեննայում։
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն:
Կողմերը պայմանավորվել են հնարավոր ամենասեղմ ժամկետներում Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանը հատելու հնարավորություն ապահովել, համապատասխանաբար Հայաստան և Թուրքիա այցելող երրորդ երկրների քաղաքացիների համար և որոշել սկսել այդ ուղղությամբ անհրաժեշտ գործընթացները:
Պայմանավորվել են նաև հնարավոր ամենասեղմ ժամկետներում մեկնարկել Հայաստան-Թուրքիա ուղիղ օդային բեռնափոխադրումների իրականացումը և որոշել սկսել այդ ուղղությամբ անհրաժեշտ գործընթացները:
Բացի այդ, քննարկվել են այլ հնարավոր կոնկրետ քայլեր, որոնք կարող են ձեռնարկվել երկու երկրների միջև լիարժեք կարգավորման վերջնական նպատակին հասնելու համար։
Ի վերջո, կողմերը կրկին ընդգծել են իրենց պայմանավորվածությունը՝ շարունակելու կարգավորման գործընթացն առանց նախապայմանների։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպումը:
Հիշեցնենք՝ հատուկ ներկայացուցիչների՝ հարաբերությունների կարգավորմանն ուղղված առաջին հանդիպումը տեղի էր ունեցել Մոսկվայում, երկրորդը՝ Վիեննայում:
Հատուկ ներկայացուցիչները վերահաստատել են այս գործընթացի միջոցով իրենց երկրների միջև լիարժեք կարգավորման հասնելու նպատակը։ Այս առնչությամբ նրանք ունեցել են հստակ տեսակետների անկեղծ ու արդյունավետ փոխանակում և քննարկել հնարավոր քայլերը, որոնք կարող են ձեռնարկվել այս ուղղությամբ շոշափելի առաջընթացի հասնելու համար։
Նրանք վերահաստատել են իրենց համաձայնությունը՝ շարունակելու գործընթացը առանց նախապայմանների։
Հայաստանն այդ բանակցություններում ներկայացնում է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը, Թուրքիայի ներկայացուցիչը դիվանագետ Սերդար Քըլըչն է:
ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը, երեկ ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում խոսելով Թուրքիայի իր գործընկերոջ հետ հանդիպումների մասին, ասել էր, որ դրանք անցնում են նորմալ միջավայրում։ Ռուբինյանի դիտարկմամբ՝ կարևոր չէ, թե բանակցող անձը ինչ է մտածում, կարևոր է, թե երկու երկրների կառավարությունները ինչ են մտածում և ինչի են պատրաստ այդ գործընթացում։ Ըստ նրա՝ Հայաստանի կառավարությունը ուզում է հասնել շուտափույթ կարգավորման և դրա համար պատրաստ է ձեռնարկել գործուն քայլեր։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել, հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ «Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը,…
Դատարանի վճռով, հաշտության համաձայնագրով, որպես ապօրինի ձեռքբերված գույք Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է գրանցվել Երևան…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ապրանքների նույնականացման միջոցներով…
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում նախարար Ժաննա Անդրեասյանը նոր ձևաչափով առաջին անգամ ընդունել է…
Մարտի 18-ին՝ ժամը 11:00-ից, ՀՀ Կոտայքի մարզի մարզի «Երևան-Սևան Մ4» ավտոճանապարհի 23,5-ից մինչև 27,5կմ հատվածի…
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի աշխատանքի և զբաղվածության նախարար…