Լրահոս 24/7

Հռոմի պապը մտադիր է այցելել Մոսկվա և Կիև

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, «Ռոյթերսի» բացառիկ հարցազրույցում, հայտնել է առաջիկայում Կանադա, իսկ այնուհետև Մոսկվա և Կիև մեկնելու ցանկության մասին։

«Ես ցանկանում եմ Ուկրաինա մեկնել, բայց նախ՝ Մոսկվա։ Մենք այդ մասին մեսիջներ ենք փոխանակել։ Եթե Ռուսաստանի նախագահն ինձ փոքր պատուհան տա, ես կգնամ այնտեղ՝ ծառայելու խաղաղության գործին», – ասել է Հռոմի պապը։

85-ամյա Ֆրանցիսկոսը ծնկի փոքր կոտրվածք է ստացել, ինչը նրան ստիպել էր չեղարկել այցը Հարավային Սուդան և Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն։ Ավելի քան մեկ ամիս նա հաշմանդամի սայլակ էր օգտագործում։

Նա հերքել է լուրերը, թե քաղցկեղ ունի, որի պատճառով կարող է հրաժարական տալ։ «Հրաժարակը կսպասի», – ասել է նա, իսկ լրագրողի առաջին հարցին՝ ինչպե՞ս եք, Հռոմի պապը պատասխանել է․ – «Դեռ ողջ եմ»։

Թիվ 1

Recent Posts

Ադրբեջանի ՊՆ-ն շարունակում է ապատեղեկատվություն տարածել

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել, հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ «Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը,…

6 hours ago

ՀՀ սեփականության իրավունքն է գրանցվել Ծարավ Աղբյուրի փողոցում գտնվող հողամասի նկատմամբ

Դատարանի վճռով, հաշտության համաձայնագրով, որպես ապօրինի ձեռքբերված գույք Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է գրանցվել Երևան…

9 hours ago

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ապրանքների նույնականացման միջոցներով…

9 hours ago

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է աշակերտների և ուսանողների հետ

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում նախարար Ժաննա Անդրեասյանը նոր ձևաչափով առաջին անգամ ընդունել է…

9 hours ago

«Երևան-Սևան Մ4» ավտոճանապարհի մի հատվածում իրականացվելու է հարկադիր քարաթափում

Մարտի 18-ին՝ ժամը 11:00-ից, ՀՀ Կոտայքի մարզի մարզի «Երևան-Սևան Մ4» ավտոճանապարհի 23,5-ից մինչև 27,5կմ հատվածի…

10 hours ago

Դիտարկվել է համատեղ հուշագիր ստորագրելու հնարավորությունը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի աշխատանքի և զբաղվածության նախարար…

10 hours ago