Լրահոս 24/7

ԱԻ նախարարի գլխավորությամբ տեղի է ունեցել ամենամսյա խորհրդակցություն

Այսօր՝ հուլիսի 4-ին, ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ամենամսյա խորհրդակցություն: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ-ը:

Գերատեսչության ստորաբաժանումներն ու ՊՈԱԿ-ներն ամփոփել են հունիս ամսվա ընթացքում իրականացված աշխատանքները: Զեկույցներով հանդես են եկել ԱԻՆ գլխավոր քարտուղար Լիլիթ Միրզախանյանը, Փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանը, ‹‹Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն›› ՊՈԱԿ-ի տնօրեն Սոս Մարգարյանը, ‹‹Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն›› ՊՈԱԿ-ի տնօրեն Վարդան Գևորգյանը, Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի պրոռեկտոր Հայկուհի Ղարիբյանը, Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի տնօրեն Պավել Գյոզալյանը, ՓԾ մարզային փրկարարական վարչությունների պետերը:

ՓԾ տնօրենի զեկույցի համաձայն՝ հունիս ամսին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի 911 ահազանգման կենտրոնում սպասարկվել է 54.865 զանգ, որից 930-ն՝ արտակարգ դեպք և պատահար: Արտակարգ դեպքերի, պատահարների հետևանքով զոհվել է 27, տուժել՝ 975 մարդ:

‹‹Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն›› ՊՈԱԿ-ի տնօրենի տեղեկացմամբ՝ հաշվետու ժամանակահատվածում լրացվել է 120 երկրաշարժի տվյալ, որից ամենաուժեղը տեղի է ունեցել հունիսի 12-ին Թուրքիայում` Վան քաղաքից 23 կմ հյուսիս-արևելք, 5.1 մագնիտուդով: Այն զգացվել է Երևան քաղաքում և Արարատի մարզում 2-3 բալ ուժգնությամբ:

Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի տնօրենը զեկուցել է, որ հունիսի 20-ին ԱԻՆ ՓԾ 12 ծառայողներ գործուղղվել են ՌԴ Վլադիկավկազ քաղաք, որտեղ հունիսի 21-ից հուլիսի 12-ը մասնակցելու են ‹‹ՑԵՅ›› լեռնային ուսումնամարզական կենտրոնում կազմակերպվող ‹‹Լեռնային պատրաստություն. նախնական լեռնային պատրաստությունից մինչև 3-րդ կարգի լեռնագնաց›› թեմայով վերապատրաստման դասընթացին:

Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում հունիսի 1-ից մեկնարկել է 2022-2023 ուս. տարվա դիմորդների փաստաթղթերի ընդունումը: ՃԿՊԱ պրոռեկտորի խոսքով, նկատելի է դիմորդների թվի աճ:

Նիստի ավարտին փրկարար ծառայության մի շարք աշխատակիցներ ստացել են սպայական իրենց առաջին՝ լեյտենանտի կոչումը: Հանրապետության տոնի՝ մայիսի 28-ի առթիվ, ՀՀ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով ‹‹ՀՀ զինված ուժեր 30 տարի›› հոբելյանական մեդալով են պարգևատրվել ՀՀ ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը, ՀՀ ԱԻ նախարարի տեղակալ Արա Նազարյանը, ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրեն Արմեն Գասպարյանը: ‹‹Նելսոն Ստեփանյան›› և ‹‹Ծովակալ Իսակով›› մեդալների են արժանացել գերատեսչության այլ աշխատակիցներ:

Թիվ 1

Recent Posts

Ադրբեջանի ՊՆ կրկին ապատեղեկատվություն է տարածել

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել, տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ «Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը,…

10 hours ago

Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱԶԲ Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վարչության գլխավոր տնօրենին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վարչության գլխավոր…

12 hours ago

Թրամփն ու Պուտինը բանակցություններ են վարում

ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունենում, այս մասին հայտնել…

12 hours ago

Սփյուռքի 298 կրթական հաստատությունների տրամադրվել է 31 հազար դասագիրք

Սփյուռքին ուղղված ծրագրերի մասին խոսելիս ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է կրթամշակութային աջակցությանը, մասնավորապես՝ դասագրքերի…

12 hours ago

ՀՀ դեսպանը հանդիպել է ԻԻՀ արդարադատության նախարարի հետ

ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ արդարադատության նախարար Ամին Հոսեյն Ռահիմիի հետ: Հանդիպման ընթացքում…

13 hours ago

Ստեփանավանում հրշեջ-փրկարարական նոր կայան է բացվել

Ժամանակակից ստանդարտներին համապատասխան շենքային պայմաններ, տեխնիկական հագեցվածություն, արագ արձագանքման նոր հնարավորություններ. մարտի 17-ին տեղի է…

13 hours ago