Եգիպտոսի քաղաքացիների համար դյուրացվում է Հայաստանի մուտքի արտոնագիր ստանալու գործընթացը։
Եգիպտոսում Հայաստանի դեսպանությունը տեղեկացնում է, որ 2022 թվականի հուլիսի 11-ից Եգիպտոսի քաղաքացիների համար պարզեցվում է վիզային ռեժիմը։ Մասնավորապես, Եգիպտոսի քաղաքացիներն այլևս ՀՀ ոստիկանության կամ Արտաքին գործերի նախարարության կողմից տրված հրավերի կարիք չեն ունենա։ Այսպիսով, վերոնշյալ օրվանից Եգիպտոսի քաղաքացիները կարող են վիզայի համար դիմել անմիջապես Եգիպտոսում Հայաստանի Հանրապետության դեսպանություն կամ Հայաստանի Հանրապետության ցանկացած այլ դիվանագիտական ներկայացուցչություն։
Եգիպտոսի քաղաքացիները կարող են մուտքի արտոնագրի համար դիմել էլեկտրոնային վիզաների համակարգի միջոցով https://evisa.mfa.am/։
Դրանից բացի, Եգիպտոսի քաղաքացիները կարող են մուտքի արտոնագիր ստանալ Հայաստանի սահմանային հսկողության ցանկացած կետ ժամանելուն պես, եթե ունեն կացության կարգավիճակ կամ վիզա՝ հետևյալ երկրներում. ԵՄ անդամ պետություններ, Շենգենյան գոտու երկրներ, ԱՄՆ, Ավստարալիա, Նոր Զելանդիա, Կորեայի Հանրապետություն, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն, Կանադա, Ռուսաստան, Ճապոնիա, Սաուդիան Արաբիա, Քուվեյթ, ԱՄԷ, Կատար, Բահրեյն, Օման։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել, հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ «Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը,…
Դատարանի վճռով, հաշտության համաձայնագրով, որպես ապօրինի ձեռքբերված գույք Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է գրանցվել Երևան…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ապրանքների նույնականացման միջոցներով…
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում նախարար Ժաննա Անդրեասյանը նոր ձևաչափով առաջին անգամ ընդունել է…
Մարտի 18-ին՝ ժամը 11:00-ից, ՀՀ Կոտայքի մարզի մարզի «Երևան-Սևան Մ4» ավտոճանապարհի 23,5-ից մինչև 27,5կմ հատվածի…
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի աշխատանքի և զբաղվածության նախարար…