Լրահոս 24/7

Բելառուսի մասնակցությունն ուկրաինական պատերազմին գրեթե անհնարին է. Տիխանովսկայա

«Բելառուսի մասնակցությունն ուկրաինական պատերազմին գրեթե անհնարին է», – այսօր Վարշավայում կայացած ասուլիսի ժամանակ նման կարծիք է հայտնել բելառուսական ընդդիմության վտարանդի առաջնորդ, 2020 թվականի նախագահական ընտրություններում Ալեքսանդր Լուկաշենկոյի գլխավոր մրցակից Սվետլանա Տիխանովսկայան։

«Իրականում ես կասկածում եմ, որ բելառուս զինվորականները կմասնակցեն Ուկրաինա ներխուժմանը։ Ես, իհարկե, որևէ բան չեմ կարող երաշխավորել, սակայն հետախուզական և փորձագիտական գնահատականներով դա գրեթե անհնարին է։ Բելառուսական բանակը ծայրահեղ բարոյալքման վիճակում է։ Նրանք չեն ցանկանում կռվել ուկրաինացիների նման բարեկամ ժողովրդի դեմ, նրանք չեն ցանկանում մեռնել հանուն Լուկաշենկոյի և Պուտինի», – հայտարարել է Տիխանովսկայան։

Անցած շաբաթ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարարել էր, որ երկրի բանակը Ուկրաինայի դեմ պատերազմում կներգրավվի միայն հարևան պետության տարածքից Բելառուսի դեմ ուղղակի հարձակման կամ հարվածների դեպքում։ Ուկրաինայի ԳՇ տվյալներով` արդեն մի քանի ամիս է, ինչ Ուկրաինայի հետ սահմանի երկայնքով բելառուսական բանակի ստորաբաժանումների կուտակումներ են նկատվում։

Թիվ 1

Recent Posts

Սպանդարյան բնակավայրի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին վերաօծվել է

Շիրակի մարզպետարանից հայտնում են․ Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն այսօր ներկա է գտնվել Արթիկ համայնքի Սպանդարյան…

11 hours ago

Բանախոսություն ունեցա ՔՊ Ժողովրդավարության դպրոցում․ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել ու գրել․ ««Որտեղ հաց, այնտեղ կաց».…

12 hours ago

Երևանը մեր հավաքական նկարագրի ու դիմագծի արտահայտությունն է․ նախագահ

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի շնորհավորական ուղերձը․ Սիրելի հայրենակիցներ, Շնորհավորում եմ բոլորիս Էրեբունի-Երևանի 2806-ամյա հոբելյանի առթիվ:…

12 hours ago

SpaceX-ը հաջողությամբ որսացել է Super Heavy հրթիռը

Պատմության մեջ առաջին անգամ Իլոն Մասկի SpaceX-ը հաջողությամբ որսացել է Super Heavy հրթիռը՝ օգտագործելով Mechazilla…

12 hours ago

Հայաստանը ստորագրել է Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերին աջակցող համատեղ հայտարարությունը

Հայաստանը ստորագրել է Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերին աջակցող համատեղ հայտարարությունը։ Այս մասին X-ի իր էջում հայտնել է…

14 hours ago

Կայացել է Հայ-էմիրաթական երկրորդ գործարար համաժողովը

Հոկտեմբերի 9-ին Աբու Դաբիի առևտրի պալատում կայացել է Հայ-էմիրաթական երկրորդ գործարար համաժողովը, հայտնում են Էկոնոմիկայի…

14 hours ago