Լրահոս 24/7

Կվերանորոգվի «Ավան» հոգեկան առողջության կենտրոնը

Այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստին Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրեց  «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծերը:

Այսպիսով ըստ հիմնավորման՝ նախագծի ընդունումը պայմանավորված է՝  «Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն», «Հանրապետական անձավաբուժական կենտրոն» և «Վարդենիսի ստոմատոլոգիական պոլիկլինիկա» ՓԲ ընկերություններին իրենց գործունեության ուղղությունը փոխելու հնարավորություն ընձեռելու և Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թթ. ծրագրից «Նևրոզների կլինիկա» ՓԲԸ ընկերությունը հանելու անհրաժեշտությամբ:

Նախարարը նշեց, որ առաջիկայում ամբողջությամբ վերանորոգելու են  «Ավան» հոգեկան առողջության կենտրոնը: «Նևրոզների կլինիկա»-ի գործունեությունն ընդհանուր առմամբ տեղափոխվելու է «Ավան» հոգեկան առողջության կենտրոն: Փորձելու ենք դրա շրջանակներում զարգացնել այս ծառայությունը՝ համապարփակ, մեկ բժշկական կենտրոնի շրջանակներում»,- ասաց Անահիտ Ավանեսյանը և նշեց, որ դրա համար արդեն  պետության կողմից հատկացվել են միջոցներ։  

 Անդրադառնալով հարցին, թե արդյոք միավորման արդյունքում աշխատակիցները չեն մնա առանց աշխատանքի և ինչպես է այդ խնդիրը լուծվելու, նախարարն ասաց, որ բոլոր այն աշխատողները, որոնք կհամապատասխանեն նոր  կենտրոնում աշխատելու  պայմաններին, կտեղափոխվեն նոր կենտրոն: «Ներկայումս մենք ունենք  որակյալ բուժքույրերի, բժիշկների պակաս որոշ ԲԿ-ներում»,- ասաց նա:

Թիվ 1

Recent Posts

Սպանդարյան բնակավայրի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին վերաօծվել է

Շիրակի մարզպետարանից հայտնում են․ Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն այսօր ներկա է գտնվել Արթիկ համայնքի Սպանդարյան…

9 hours ago

Բանախոսություն ունեցա ՔՊ Ժողովրդավարության դպրոցում․ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել ու գրել․ ««Որտեղ հաց, այնտեղ կաց».…

9 hours ago

Երևանը մեր հավաքական նկարագրի ու դիմագծի արտահայտությունն է․ նախագահ

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի շնորհավորական ուղերձը․ Սիրելի հայրենակիցներ, Շնորհավորում եմ բոլորիս Էրեբունի-Երևանի 2806-ամյա հոբելյանի առթիվ:…

9 hours ago

SpaceX-ը հաջողությամբ որսացել է Super Heavy հրթիռը

Պատմության մեջ առաջին անգամ Իլոն Մասկի SpaceX-ը հաջողությամբ որսացել է Super Heavy հրթիռը՝ օգտագործելով Mechazilla…

10 hours ago

Հայաստանը ստորագրել է Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերին աջակցող համատեղ հայտարարությունը

Հայաստանը ստորագրել է Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերին աջակցող համատեղ հայտարարությունը։ Այս մասին X-ի իր էջում հայտնել է…

12 hours ago

Կայացել է Հայ-էմիրաթական երկրորդ գործարար համաժողովը

Հոկտեմբերի 9-ին Աբու Դաբիի առևտրի պալատում կայացել է Հայ-էմիրաթական երկրորդ գործարար համաժողովը, հայտնում են Էկոնոմիկայի…

12 hours ago