Լրահոս 24/7

Սյունիքում կբացվեն երկու ՔՈԱՖ սմարթ կենտրոններ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Ժաննա Անդրեասյանը և Արթուր Մարտիրոսյանը հանդիպել են «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ), Հայաստանում ԵՄ պատվիրակության, Եվրոպական ներդրումային բանկի և «ԱյԴի» բանկի ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Սյունիքի մարզում երկու ՔՈԱՖ սմարթ կենտրոնների բացման, ինչպես նաև ՔՈԱՖ-ի կրթական մոդելն այդ մարզում կիրառելու հարցերը:

Նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը հանդիպման մասնակիցներին ներկայացրել է Կապան խոշորացված համայնքի գյուղական բնակավայրերում կրթական որակյալ ծառայությունների հասանելիության ապահովման փորձնական ծրագիրը: Ծրագիրը, որը համակարգում է ԿԳՄՍՆ-ն, իրականացվում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Քաղաքաշինական կոմիտեի և Սյունիքի մարզպետարանի հետ սերտ համագործակցությամբ։

Փոխնախարարի խոսքով՝ ծրագրի շրջանակում նախատեսվում է ունենալ երկու ՔՈԱՖ սմարթ կենտրոններ՝ Կապան և Գորիս համայնքներում: ՔՈԱՖ-ի աջակցությունը կլինի հետևյալ ուղղություններով՝ տրանսպորտային ծառայությունների մատուցման միասնական լուծումներ՝ ֆորմալ և ոչ ֆորմալ կրթությունը համատեղելու և հասանելի դարձնելու համար, մասնավորապես՝ ուսումնական հաստատությունից ոչ ֆորմալ կրթություն իրականացնող  ուսումնական կենտրոն սովորողների տեղափոխման համար: Եվ երկրորդ՝ հանրակրթության նոր չափորոշիչների ներդրման աշխատանքներ՝ Սյունիքի մարզի գյուղական համայնքների ուսումնական հաստատություններում անգլերենի և ԲՏՃՄ առարկաների դասավանդման բարելավման ուղղությամբ՝ ներառյալ ուսուցիչների մասնագիտական կարողությունների զարգացմանն ուղղված վերապատրաստումները:

ՔՈԱՖ-ի ներկայացուցչի խոսքով՝ այս ընթացքում Սյունիքի մարզում իրականացվել է գնահատման գործընթաց՝ առկա մարտահրավերները և խնդիրներն արձանագրելու տեսանկյունից: Նա գոհունակությամբ փաստել է՝ առկա է բավականին լավ առաջընթաց և արդյունավետ համագործակցություն ծրագրի մասնակիցների միջև: Ժաննա Անդրեասյանը ևս շեշտել է, որ աշխատանքներն ընթանում են բնականոն հունով, և ԿԳՄՍ նախարարությունն անելու է հնարավորը՝ աջակցելու գործընթացին: Նրա խոսքով՝ առաջիկա տարիների համար կրթության ռազմավարության գերակայություններից է ողջ հանրապետությունում ունենալ որակյալ և հասանելի կրթություն՝ անկախ բնակավայրից, և դա ոչ միայն շենքային պայմաններն են, այլ նաև՝ կրթության բովանդակությունը:

Այս համատեքստում փոխնախարարը մատնանշել է ֆորմալ և ոչ ֆորմալ կրթության հարցը՝ ընդգծելով, որ այս երկու բաղադրիչները պետք է լինեն իրար համահունչ և փոխլրացնող, ինչպես նաև հասանելի բոլոր երեխաների համար:  Նրա խոսքով՝ այս ուղղությամբ Սյունիքում իրականացվող փորձնական ծրագիրը հաջողելու դեպքում այն կտարածվի ողջ հանրապետությունում:  Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ այս առումով վառ օրինակ է ՔՈԱՖ-ի սմարթ կենտրոնի գործունեությունը, այդ թվում՝  անգլերենի ուսուցման և  դասավանդման փորձի տեսանկյունից: «Ֆորմալ կրթության ծրագիրը, միանալով ոչ ֆորմալ կրթության այս միջավայրին, մի ամբողջ էկոհամակարգ կձևավորի և թույլ կտա, որ ունենանք որակյալ կրթություն»,- նշել է Ժաննա Անդրեասյանը՝ հույս հայտնելով, որ Սյունիքի մարզում ևս այս մոդելը հաջողությամբ կիրականացվի, այդ թվում՝ ուսուցիչների վերապատրաստաման մասով:

Փոխնախարարը նաև ներկայացրել է Կապան խոշորացված համայնքում իրականացվող ծրագրի շրջանակում աշակերտների և ուսուցիչների համար տրանսպորտային ծառայությունների մատուցման միասնական լուծումներ գտնելու հարցը: «Այսինքն՝ առկա է համակարգված մոտեցում՝ ժամանակակից ենթակառուցվածքներ, տրանսպորտային ծառայություններ, միջհամայնքային ճանապարհների վերանորոգում, կրթության բովանդակություն, ուսուցիչների վերապատրաստում, ֆորմալ և ոչ ֆորմալ կրթության զուգահեռ կազմակերպում»,- շեշտել է փոխնախարարը և հավելել, որ ներկայում  ծրագրի շրջանակում իրականացվում է կարիքների քարտեզագրում և գնահատում:   Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ծրագրի այլ մանրամասներ: 

Թիվ 1

Recent Posts

Հայաստանն ագրեսիայի մտադրություններ չունի․ Միրզոյան

Հնդկաստան պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել տեղական՝ արտաքին քաղաքական…

2 hours ago

Meta-ն սկսում է փորձարկել իր առաջին ներքին AI ուսուցման չիպը

«Մետա»-ն փորձարկում է արհեստական բանականության համակարգերի ուսուցման համար իր առաջին «տնային» չիպը։ Այս քայլը կարևոր…

3 hours ago

Երուսաղեմի հայոց պատրիարքարանը կոչով դիմել է միջազգային հանրությանը

Երուսաղեմի հայոց պատրիարքությունը կոչով դիմել է միջազգային հանրությանը, կառավարություններին, կրոնական և մարդասիրական կազմակերպություններին, անհատներին` նրանց…

3 hours ago

Միակ տրամաբանական ելքն այն է, որ Կանադան դառնա մեր թանկագին նահանգը. Թրամփ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել է կանադական պողպատի և ալյումինի մաքսատուրքերը հասցնել 50%-ի՝ ի պատասխան…

3 hours ago

Վարչապետը հարցազրույց է տվել թուրքական լրատվամիջոցներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել թուրքական լրատվամիջոցների ներկայացուցիչներին. այդ մասին տեղեկացրել է սոցիալական ցանցի…

4 hours ago

Սրբուհի Գալյանն ու Վրաստանի դեսպանը փոխգործակցության հարցեր են քննարկել

ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին:…

4 hours ago