Հուլիսի 10-ին նշվում է Շվեդիայի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատման 30-ամյակը:
Ինչպես նշված է Հայաստանում Շվեդիայի դեսպանության պաշտոնական էջում, Շվեդիայի և Հայաստանի արտաքին գործերի նախարարներն ուղերձներ են փոխանակել՝ Շվեդիայի և Հայաստանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ։
Շվեդիայի արտաքին գործերի նախարար Անն Լինդեն իր նամակում խորին երախտագիտություն է հայտնել երկու երկրների բարեկամության և համագործակցության համար և հույս հատնել շարունակելու երկկողմ լավ հարաբերություններն ու համագործակցությունը։
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն իր ուղերձում նշել է, որ երկկողմ համագործակցությունը նոր թափ է հավաքել՝ շնորհիվ Շվեդիայի երկարաժամկետ հանձնառության՝ աջակցելու և նպաստելու երկրում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին։ Նախարար Միրզոյանը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ խթանելու երկու երկրների միջև համագործակցությունը բոլոր ձևաչափերում։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել, տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ «Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը,…
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վարչության գլխավոր…
ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունենում, այս մասին հայտնել…
Սփյուռքին ուղղված ծրագրերի մասին խոսելիս ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է կրթամշակութային աջակցությանը, մասնավորապես՝ դասագրքերի…
ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ արդարադատության նախարար Ամին Հոսեյն Ռահիմիի հետ: Հանդիպման ընթացքում…
Ժամանակակից ստանդարտներին համապատասխան շենքային պայմաններ, տեխնիկական հագեցվածություն, արագ արձագանքման նոր հնարավորություններ. մարտի 17-ին տեղի է…