Կրթություն

Մեկնարկել է էլեկտրոնային ավարտական վկայականների և ատեստատների տրամադրման գործընթացը

Պետական նմուշի ավարտական փաստաթղթերը, այսինքն` հիմնական կրթության վկայականները և միջնակարգ կրթության ատեստատները, այս տարվանից սկսած, տրամադրվում են էլեկտրոնային եղանակով: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ հիմնական կրթության վկայականները և միջնակարգ կրթության ատեստատները ստանալու համար շրջանավարտները պետք է դիմեն իրենց դպրոց, որտեղ նրանց կտրամադրվեն ինչպես ավարտական փաստաթղթի ներբեռնված և տպված տարբերակը, այնպես էլ փաստաթղթի 16 նիշանի ծածկագիրը և տրման ամսաթիվը:

Աշակերտը կամ ծնողը կարող է մուտք գործել Հայաստանի Հանրապետության պաշտոնական փաստաթղթերի վավերականության ստուգման միասնական համակարգ՝ https://verify.e-gov.am/ կայք, մուտքագրել 16 նիշանի ծածկագիրը և տրման ամսաթիվը, ստուգել փաստաթղթի վավերականությունը, ինչպես նաև ներբեռնել և տպել այն:

ՀՀ ԿԳՄՍ նախարարության կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի կողմից մշակված համակարգի միջոցով հնարավոր է գեներացնել, ինչպես նաև ներբեռնել պետական նմուշի ավարտական փաստաթղթերը՝ հիմնական կրթության վկայականները և միջնակարգ կրթության ատեստատները, և դրանք տրամադրել աշակերտներին:

Ավարտական փաստաթղթերի գեներացման գործընթացն առավել պարզ դարձնելու նպատակով՝ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը support.emis.am կայքում տեղադրել է համապատասխան ուղեցույցներ՝ նախատեսված դպրոցների տնօրենների համար:

Դպրոցների տնօրենների կողմից ավարտական փաստաթղթերի գեներացման գործընթացն իրականացվում է երկու փուլով՝ նախնական և հիմնական:

Թիվ 1

Recent Posts

Հայաստանն ագրեսիայի մտադրություններ չունի․ Միրզոյան

Հնդկաստան պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել տեղական՝ արտաքին քաղաքական…

2 hours ago

Meta-ն սկսում է փորձարկել իր առաջին ներքին AI ուսուցման չիպը

«Մետա»-ն փորձարկում է արհեստական բանականության համակարգերի ուսուցման համար իր առաջին «տնային» չիպը։ Այս քայլը կարևոր…

3 hours ago

Երուսաղեմի հայոց պատրիարքարանը կոչով դիմել է միջազգային հանրությանը

Երուսաղեմի հայոց պատրիարքությունը կոչով դիմել է միջազգային հանրությանը, կառավարություններին, կրոնական և մարդասիրական կազմակերպություններին, անհատներին` նրանց…

3 hours ago

Միակ տրամաբանական ելքն այն է, որ Կանադան դառնա մեր թանկագին նահանգը. Թրամփ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել է կանադական պողպատի և ալյումինի մաքսատուրքերը հասցնել 50%-ի՝ ի պատասխան…

3 hours ago

Վարչապետը հարցազրույց է տվել թուրքական լրատվամիջոցներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել թուրքական լրատվամիջոցների ներկայացուցիչներին. այդ մասին տեղեկացրել է սոցիալական ցանցի…

4 hours ago

Սրբուհի Գալյանն ու Վրաստանի դեսպանը փոխգործակցության հարցեր են քննարկել

ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին:…

4 hours ago