ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի Կենտրոնական և Արևմտյան Ասիայի ստորաբաժանման տրանսպորտի և կապի գծով ղեկավար Հիդեակի Իվասակի գլխավորած պատվիրակությանը։ Պատվիրակության կազմում էր նաև ԱԶԲ hայաստանյան գրասենյակի տնօրեն Պաոլո Սպանտիգատին։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՏԿԵ նախարարությունը:
Նախարարը բարձր է գնահատել ԱԶԲ-ի հետ համագործակցությունը, բանկի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը, որոնք այս պահին գտնվում են ակտիվ փուլում։
Հիդեակի Իվասակին շնորհակալություն է հայտնել նախարարին լավ համագործակցության համար և կարևորել է Հայաստանում
իրականացվող ծրագրերը, որոնց մի մասի իրականացման ընթացքին անձամբ հետևել է շինհրապարակներում։
Հանդիպման ժամանակ քննարկվել են Հայաստանում տրանսպորտային համակարգի բարելավման վերաբերյալ հարցեր։
Մասնավորապես քննարկվել է տրանսպորտային հաղորդակցության, ճանապարհներին բեռնատարների կշռման ժամանակակից համակարգերի ներդրման անհրաժեշտության վերաբերյալ հարցեր։Պայմանավորվածություն է ձեռք բերվել երկկողմանի հսկողություն սահմանել, որպեսզի ծրագրերն իրականացվեն սահմանված ժամկետներում և ձգձգումներ չլինեն։
Մայրաքաղաքի Գ. Հովսեփյան փողոցի՝ հեռուստաաշտարակին հարող տարածքում գտնվող՝ շուրջ 900 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 360…
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին:…
Հետքի վերջերս հրապարակած հետաքննությունը բացահայտեց, որ 2023-ի մայիսի 4-ին Հայաստանի կառավարությունը 1,5 մլրդ դրամ (մոտ…
Հայաստանը և Նիդելանդները ստորագրել են ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր։ Այս մասին Նիդերլանդների արտգործնախարար Կասպար Վելդկամպի…
Գերիների հարցը կշարունակենք բարձրացնել Բաքվում. այսպիսի հայտարարություն է արել Նիդերլանդների Թագավորության ԱԳ նախարար Կասպար Վելդկամպը…
Նոր մեղադրանք է ներկայացվել 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ. այս մասին Radar Armenia-ն տեղեկացավ գլխավոր…