Մինչև 2022 թվականի նոյեմբերի 15-ը Երկիր մոլորակի մարդկանց թիվը կարող է հասնել 8 միլիարդ մարդու։ Այս մասին ասվում է ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական հարցերի դեպարտամենտի «Աշխարհի բնակչության հեռանկարները 2022» զեկույցում։
ՄԱԿ-ը կարծում է, որ բնակչության աճն առաջին հերթին պայմանավորված է զարգացող երկրներում ծնելիության բարձր մակարդակով։ ՄԱԿ-ի կանխատեսումների համաձայն՝ բնակչության ընդհանուր աճի կեսից ավելին տեղի կունենա ութ երկրներում՝ Հնդկաստանում, Եգիպտոսում, Պակիստանում, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում, Եթովպիայում, Նիգերիայում, Ֆիլիպիններում և Տանզանիայում։ Ըստ ՄԱԿ-ի տվյալների՝ 2023 թվականին Հնդկաստանը կդառնա աշխարհի ամենաբնակեցված երկիրը՝ առաջ անցնելով Չինաստանից։
Միևնույն ժամանակ, ՄԱԿ-ը նշել է, որ 2021 թվականին բնակչության աճի տեմպերը 1950 թվականից ի վեր առաջին անգամ եղել են տոկոսից ցածր (0,8%), երբ կազմակերպությունը սկսել է գրանցել այս ցուցանիշը։
Ըստ կանխատեսումների՝ 2035 թվականին Երկրի բնակչությունը կհասնի 8,5 միլիարդ մարդու, 2050 թվականին՝ 9,7 միլիարդի, իսկ 2100 թվականին՝ 10,4 միլիարդի։Դեռ 2011 թվականին Երկրի բնակչությունը հասնում էր 7 միլիարդի։
Ըստ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի, այս կանխատեսումը հուշում է, որ մարդիկ պետք է հոգ տանեն Երկիր մոլորակի մասին և ավելի շատ մտածեն այն մասին, թե «որտեղ մենք դեռ չենք կատարում միմյանց հանդեպ մեր պարտավորությունները»։
Հնդկաստան պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել տեղական՝ արտաքին քաղաքական…
«Մետա»-ն փորձարկում է արհեստական բանականության համակարգերի ուսուցման համար իր առաջին «տնային» չիպը։ Այս քայլը կարևոր…
Երուսաղեմի հայոց պատրիարքությունը կոչով դիմել է միջազգային հանրությանը, կառավարություններին, կրոնական և մարդասիրական կազմակերպություններին, անհատներին` նրանց…
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել է կանադական պողպատի և ալյումինի մաքսատուրքերը հասցնել 50%-ի՝ ի պատասխան…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել թուրքական լրատվամիջոցների ներկայացուցիչներին. այդ մասին տեղեկացրել է սոցիալական ցանցի…
ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին:…