Վաշինգտոնը պնդում է, որ Իրանը պատրաստվում է անօդաչուներ տրամադրել Ռուսաստանին։ CNN-ի փոխանցմամբ՝ երկուշաբթի երեկոյան, Սպիտակ տանը կայացած ճեպազրույցի ժամանակ, այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։ Ամերիկացի պաշտոնյայի խոսքով՝ այս տեղեկատվությունը հիմնված է ամերիկյան հետախուզության հայթայթած տվյալների վրա։
«Ակնկալվում է, որ Իրանը արագացված գրաֆիկով Ռուսաստանին հարյուրավոր անօդաչու թռչող սարքեր, այդ թվում՝ հարվածային դրոններ կփոխանցի, որոնք պետք է օգտագործվեն Ուկրաինայում ծավալված պատերազմում։ Իրանը այս ամիս արդեն մարզումներ կկազմակերպի ռուսաստանցի զինվորականների համար՝ նրանց փոխանցելով անօդաչու սարքերի կառավարման հմտությունները», – նշել է Սալիվանը։
Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդականի խոսքով, սակայն, առայժմ հստակ չէ՝ արդյոք իրանական դրոնների առաջին խմբաքանակը ժամանել է Ռուսաստան, թե՝ ոչ։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Բեռլինում հայտարարել է, որ Ուկրաինայում հրադադարը պետք է լինի ստուգելի, և…
Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանն արձագանքել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի…
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը «ԿԱԲԱՐԿՈ», «ԴԻՋԻԹԵՅՆ», «ԳՈՒԴ ՍՈՖԹ» ՍՊԸ-ների և «ՍՈՖԹ ԿՈՆՍՏՐԱԿՏ» ՓԲԸ-ի նկատմամբ նշանակել է…
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել, տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ «Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը,…
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վարչության գլխավոր…
ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունենում, այս մասին հայտնել…