ԵՄ խորհուրդը էկոնոմիկայի և ֆինանսների նախարարների մակարդակով հավանություն է տվել Ուկրաինային 1 միլիարդ եվրոյի վարկ տրամադրելուն՝ որպես այս երկրին հրատապ մակրոֆինանսական օգնության ծրագրի մաս: Այս մասին այսօր հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավարի առաջին տեղակալ Վալդիս Դոմբրովսկիսը՝ ԵՄ խորհրդի նիստի շրջանակներում։
«Նախարարները հենց նոր հաստատեցին 1 միլիարդ եվրոյի վարկը Ուկրաինային, սա մեր արտակարգ մակրոֆինանսական օգնության ծրագրի մի մասն է», – ասել է նա:
Նա նշել է, որ Ուկրաինայի տնտեսությունը «կարճաժամկետ ֆինանսավորման խիստ կարիք ունի», և որ «ԵՄ-ն պատրաստ է օգնել»։
Մայիսի 18-ին Եվրահանձնաժողովը հայտարարեց Ուկրաինայի համար 9 միլիարդ եվրոյի չափով արտակարգ մակրոֆինանսական վարկավորման ծրագրի պատրաստման մասին մինչև այս տարվա վերջ, ԵՄ երաշխիքների ներքո։ Հաստատված 1 մլրդ եվրոյի վարկը այս ծրագրի շրջանակներում առաջին տրանշն էր:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վարչության գլխավոր…
ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունենում, այս մասին հայտնել…
Սփյուռքին ուղղված ծրագրերի մասին խոսելիս ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է կրթամշակութային աջակցությանը, մասնավորապես՝ դասագրքերի…
ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ արդարադատության նախարար Ամին Հոսեյն Ռահիմիի հետ: Հանդիպման ընթացքում…
Ժամանակակից ստանդարտներին համապատասխան շենքային պայմաններ, տեխնիկական հագեցվածություն, արագ արձագանքման նոր հնարավորություններ. մարտի 17-ին տեղի է…
Զելենսկին Ուկրաինան տանում է դեպի բռնապետություն: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն՝…