Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Ռոսատոմ» կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովին: Վարչապետը նշել է, որ էներգետիկայի ոլորտում հայ-ռուսական համագործակցությունն ունի հարուստ օրակարգ, իսկ «Ռոսատոմ»-ն ատոմային էներգետիկայի բնագավառում ՀՀ կառավարության հիմնական գործընկերն է:
Գործադիրի ղեկավարը բարձր է գնահատել կորպորացիայի դերը ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման գործում և վստահություն հայտնել, որ փոխգործակցությունն առաջիկայում ևս արդյունավետ կլինի:
Ալեքսեյ Լիխաչովը շնորհակալություն է հայտնել սերտ համագործակցության համար և նշել, որ «Ռոսատոմ» կորպորացիան շահագրգիռ է առաջիկա տարիներին ևս արդյունավետ համագործակցել ՀՀ կառավարության հետ:
Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի հետագա շահագործմանը, Հայաստանում նոր ատոմային էլեկտրակայանի կառուցման հնարավորություններին, ատոմային էներգետիկայի զարգացմանը, ինչպես նաև վերականգնվող էներգետիկայի բնագավառում համագործակցությանը վերաբերող հարցեր:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել, հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ «Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը,…
Դատարանի վճռով, հաշտության համաձայնագրով, որպես ապօրինի ձեռքբերված գույք Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է գրանցվել Երևան…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ապրանքների նույնականացման միջոցներով…
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում նախարար Ժաննա Անդրեասյանը նոր ձևաչափով առաջին անգամ ընդունել է…
Մարտի 18-ին՝ ժամը 11:00-ից, ՀՀ Կոտայքի մարզի մարզի «Երևան-Սևան Մ4» ավտոճանապարհի 23,5-ից մինչև 27,5կմ հատվածի…
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի աշխատանքի և զբաղվածության նախարար…