Լրահոս 24/7

ԳեոՊրոՄայնինգ ընկերությունը ընդլայնում է համագործակցությունը ՀՀ և ՌԴ բուհերի միջև

ԳեոՊրոՄայնինգ ընկերությունների խումբը ընդլայնում է համագործակցությունը Սանկտ Պետերբուրգի Պլեխանովի անվան հանքարդյունաբերական համալսարանի հետ։  Հայ ուսանողներին համալսարանում սովորելու գործուղելուց բացի ընկերությունը, աշխատակիցների որակավորումը բարձրացնելու նպատակով այս տարի մեկնարկել է «Լրացուցիչ որակավորում» ծրագիրը։

Բացի այդ, կողմերը պայմանավորվել են խորացնել համագործակցությունը Սանկտ Պետերբուրգի համալսարանի մասնակցության առումով` իրականցնելով ընկերության կողմից ներկայացված նպատակային կրթության զարգացման ծրագիրը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Կապանի մասնաճյուղում, իսկ հետագայում նաև  ՀԱՊՀ լեռնահանքային արդյունաբերության և օգտակար հանածոների վերամշակման ոլորտում իրենց փորձի, կրթական պլանների և տեխնիկական չափորոշիչների ներդրմամբ։ Առաջիկայում կստեղծվի իրավասու համատեղ աշխատանքային խումբ, որը կսկսի աշխատել տեխնիկատնտեսական հիմնավորման և նախագծի վրա։

«Վերջերս Սանկտ Պետերբուրգում, գործընկերների հետ հանդիպման շրջանակներում մենք նշեցինք «Կրթաթոշակի ծրագրի» 10 տարվա համատեղ աշխատանքի մեր համատեղ հաջող փորձը, որի շրջանակներում Հայաստանից ժամանած ուսանողները, մեր ուղղորդմամբ և սոցիալական աջակցությամբ անվճար կրթություն են ստանում Սանկտ Պետերբուրգի տեխնիկական համալսարանում և  հետագայում աշխատանք են  ստանում մեր ակտիվներում: Բացի այդ, այս տարի մեկնարկել է ինժեներատեխնիկական անձնակազմի մասնագիտական վերապատրաստման «Լրացուցիչ որակավորում» նոր նախագիծը։

Հայաստանը հարուստ է հանքարդյունաբերական կարողություններով, իսկ արդյունաբերության հիմքը դրվում է կրթական գործընթացներում։ Մեր խնդիրն է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի մասնագիտական ուղղվածություն ունեցող  լեռնամետալուրգիական ֆակուլտետը հասցնել միջազգային մակարդակի»,- ասաց ԳեոՊրոՄայնինգ ընկերությունների խմբի ներկայացուցիչ Ռուզաննա Գրիգորյանը։

Սանկտ Պետերբուրգի համալսարանը խոշորագույն հանքարդյունաբերական համալսարաններից է և Ռուսաստանի առաջին բարձրագույն տեխնիկական ուսումնական հաստատությունը։ Համալսարանը պատրաստում է մասնագետներ լեռնամետալուրգիական և նավթագազային համալիրի, երկրաբանական հետազոտության, արդյունաբերական և քաղաքացիական շինարարության բոլոր ոլորտների համար: Համալսարանը 9 ֆակուլտետներում ունի 16,5 հազար ուսանող՝ 97 ուղղություններով և մասնագիտություններով։

Թիվ 1

Recent Posts

Ադրբեջանի ՊՆ-ն կրկին ապատեղեկատվություն է տարածել

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել։ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մարտի 16-ին՝ ժամը…

5 hours ago

Հութիները պատրաստ են բանակցել ԱՄՆ-ի հետ խաղաղության հասնելու համար

Եմենի «Անսար Ալլահ» շարժման հութիները պատրաստ են բանակցություններ սկսել ԱՄՆ վարչակազմի հետ խաղաղության հասնելու համար,…

6 hours ago

750 միլիոն դոլարի եվրապարտատոմսերի թեման. մի քանի «ինչու»-ների պատասխաններ

ԱԺ պատգամավոր Բաբկեն Թունյանի գրառումը․ Եվ այսպես, Հայաստանը տեղաբաշխել է 750 մլն ԱՄՆ դոլարի եվրապարտատոմսեր:…

7 hours ago

Իրանում ՀՀ դեսպանը հանդիպել է ԻԻՀ ԱԳՆ խոսնակի հետ

Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղայիի հետ: Այդ մասին…

8 hours ago

Թրամփի և Պուտինի հանդիպումը կկազմակերպվի, հենց անհրաժեշտություն լինի

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը կկազմակերպվի, հենց նման անհրաժեշտությություն լինի։…

9 hours ago

Հայ շախմատիստները հաղթանակով են մեկնարկել Եվրոպայի առաջնությունում

Հայաստանը ներկայացնող շախմատիստները մեկնարկեցին ելույթները Եվրոպայի անհատական առաջնությունում: Մրցաշարի անդրանիկ տուրում Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակ են…

10 hours ago